Աննա.
Հարգելի հաշվապահներ, կխնդրեի պատասխանել, եթե ես աշխատանքի եմ եղել սեպտեմբերի 1-ից, ապա երեխայի խնամքի նպաստը սեպտեմբեր ամսի համար պե՞տք է ստանամ, թե՞ ոչ:
Ես 2009-ի սեպտեմբերի մեկից մինչև 2010-ի սեպտեմբերի մեկը եղել եմ ֆիզ արձակուրդում, սեպտեմբերի 1-ից դուրս եմ եկել աշխատանքի և հիմա նորից 2011-ի ապրիլի 1-ից գնում եմ ֆիզ. արձակուրդ, կխնդրեի ասել` ինչպես են հաշվելու իմ ֆիզ. արձակուրդի գումարը (իմ աշխատավարձը պահումներով կազմում է 62000 դրամ):
Հարգելի Աննա, քանի որ դու սեպտեմբերի մեկից գնացել ես աշխատանքի պետք է, կանխավ տեղեկացվեր սոցապին, բայց եթե չեն ներկայացրել, իսկ ինչքան որ տեղյակ եմ` նպաստը ստանում են մինչև ամսի երեքը, երևի պետք է ստանայիր:
Ինչ վերաբերվում է ֆիզ արձակուրդային գումարին` քանի որ աշխատավարձը պահումներով կազմում է 62000 դրամ, ապա առանց պահումների կլինի 67500, իսկ ֆիզ արձակուրդի գումարը կլինի 67500/21* (140 օրացուցային օրերի մեջ աշխատանքային օրերի քանակով):