Շողիկ.
Բարև ձեզ: Ես այժմ գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում: Այն ավարտվում է 2011թ. ապրիլ ամսին: Այժմ հղի եմ և ուզում եմ աշխատանքի դուրս գալ, որպեսզի ստանամ ֆիզ. արձակուրդ: Հարցս հետևյալն է՝ եթե ֆիզ. արձակուրդից գնամ ֆիզ. արձակուրդի, արդյոք կստանա՞մ այն 140 օրվա նպաստը, եթե չաշխատեմ, թե՞ պարտադիր պետք է որոշակի ժամանակ աշխատել:
Կանխավ շնորհակալություն:
Բարև Շողիկ: Աշխատելը պարտադիր չէ: Երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում վարձու աշխատողներին հղիության և ծննդաբերության նպաստը տրվում է ընդհանուր հիմունքներով՝ 140 օր ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար: