Ռիպա.
Բարև ձեզ: Ես գտնվում եմ նորածին երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում: Արձակուրդից դեռ ունեմ ևս մեկ տարի: Արձակուրդի ընթացքում կծնվի իմ երկրորդ երեխան: Ես ուզում եմ իմանալ, հիմնարկը ինձ պե՞տք է վճարի հղիության բյուլետենի (140 օրվա) աշխատավարձը, թե՞ ոչ: Եվ վճարման համար ես պե՞տք է դուրս գամ աշխատանքի, թե՞ դա անպայման չէ: Շնորհակալոթյուն:
Աշխատանքի գուրս գալը անպայման չէ, իսկ կազմակերպությունը պարտավոր է վճարել, եթե դուք ներկայացնեք ձեր անաշխատունակության թերթիկը, որը տալու են ձեզ պոլիկլինիկայից: