ԵՏՄ հայտարարագիր

Անահիտ.

Բարև Ձեզ: Ես ընդհանուր բեռնափոխադրող կազմակերպությունից օգտվել եմ, Մոսկվայից բեռ եմ բերել: Ես ԵՏՄ հայտարարագիր եմ տալու՞ մինչև ամսի 20: Գիտեմ, բայց չգիտեմ տեղափոխվող բեռների կոդերը: Ինձ կհուշե՞ք` մանկական հագուստ, կանացի կուրտկա և կանացի բլուզկաներ: Խնդրում եմ` օգնեք:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այո, ԵՏՄ ներմուծման հայտարարագիր ու անուղղակի հարկերի հայտարարություն պետք է ներկայացնեք՝ մինչև ամսի 20-ը: Տեղափոխվող բեռների կոդերը նշված են բեռն ուղեկցող փաստաթղթերում:

Knarik

Կարող եք նայել ԵՏՄ ապրանքային կոդեր ցուցակը, այնտեղ կգտնեք ձեր ուզած ապրանքների կոդերը, սակայն դա պետք է ուղեկցող փաստաթղթերում լինի, ուշադիր նայեք երևի կգտնեք:

Ալլա

Եթե որպես ֆիզ. անձ եք բերում ապրանքը և գերազանցել եք ֆիզ. անձի համար տրամադրվող սահմանաչափերը և, եթե որպես իրավաբանական անձ եք ներմուծում ապրանքները, ապա պետք է ներկայացնեք մինչև հաջորդ ամսվա 20-ը և հարկային հայտարարագիր, և հայտարարություն, վճարեք ԱԱՀ և ներկայացնեք նաև վիճակագրական հաշվետվությունը։

Ներսես

Կարող եք նայել նաև այստեղ…

Նաիրա

Հարգելի Անահիտ,
տարանցման հայտարարագրում /транзитная декларация/ուշադիր նայեք ապրանքների անվանումները կոդերով նշված են, դրանք պետք է պարտադիր նշել, այլապես ԵՏՄ գործարքների դարանով որ մտնեք մուտք անեք գործարքը ՊԵԿԻ կողմից կմերժվի, չի հաստատվի, այսինքն` գործարքը ավարտված կարգավիճակ չի ստանա, ենթակա կլինի ճշգրտման: Ի դեպ գործարքի մասով առաջացած հարկը ևս պետք է մինչև 20-ը վճարել, այլապես գործարքը էլի չի հաստատվի: