Եթե քաղիրավական պայմանագրով աշխատողին աշխատանքի եմ ընդունել և մեկ այցը նշել եմ 600դր., հարկերը ներառյալ, բայց եկամտայինի հաշվետվության մեջ աշխատած ժամերի քանակ չեմ նշել, սխա՞լ է։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Եթե քաղիրավական պայմանագրով աշխատողին աշխատանքի եմ ընդունել և մեկ այցը նշել եմ 600դր., հարկերը ներառյալ, բայց եկամտայինի հաշվետվության մեջ աշխատած ժամերի քանակ չեմ նշել, սխա՞լ է։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Եթե ժամավճարով կամ գործավարձով եք վճարում, ապա ժամերի թիվը ու վճարման չափը իրար հետ կապված են.
Գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել՝
1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 406 դրամ.
2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 454 դրամ.
3) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 680 դրամ:
Այո, սխալ է, եկամտայինի հաշվետվությունում աշխատած ժամերը պետք է ֆիքսել։
Քաղիրավական պայմանագրով աշխատողին կարող եք ժամ չնշել, ինքը կատարում է իր աշխատանքը, և Դուք վճարում եք դրա համար:
Քաղիրավական պայմանագրով աշխատողի աշխատած ժամերի քանակը կարող եք չնշել, պարտադիր չէ: Պարտադիր է աշխատանքային պայմանագրով աշխատողների դեպքում:
Քաղիրավականի դեպքում կարող եք չնշել։
Քաղիրավական պայմանագրով աշխատողի համար աշխատած ժամերի քանակը պարտադիր չէ։
Ոչ, Ձեր նշած օրինակի համար աշխատած ժամերի քանակի չգրելը սխալ չէ: