Եկամտային հարկի հաշվետվություն

Վիկա․

Մի այսպիսի հարց․ ՊՆ-ում աշխատող անձը բնակարան է վարձել նոտարով կադաստրով հաստատված, բայց վարձատուի հետ պայմանավորվել է՝ վարձավճարի հարկը և հաշվետվությունը ինքն է տալու, որ խնդրեմ՝ կասե՞ք, հաշվետվությունը ո՞նց պետք է հանձնել։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Լրացնելու եք հետևյալ հաշվետվությունը, բայց պետք է ունենա
ք էլեկտրոնային ստորագրության իրավունք և հաշվառված լինեք հարկայինում։
163. ՀԱՇՎԱՐԿ Եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան 

Tigran

Իսկ վարձատուի հետ պայմանավորվել է ըստ պայմանագրի, թե՞ բանավոր: Պայմանագրով պայմանավորվելու դեպքում պետք է որպես ֆիզ.անձ հարկատու հաշվառվել հարկայինում:

Էմիլի

Պետ եկամուտներում Taxservice.am մուտք գործեք տարրեկան մեկ հաշվետվություն է լինում, եթե չեմ սխալվում ժամկետ մինչև մարտ ապրիլ ամիսն է:

Նաիրա

Հարգելի Վիկա,
վարձատուն պետք է որպես ինքնուրոյն հարկ վճարող հաշվառվի հարկային տեսչությունում և ստանա ՀՎՀՀ, այնուհետև դիմում ներկայացնի հարկային տեսչություն անուն գաղտնաբառ ստանալու համար, որպեսզի կարողանա ներկայացնել տարեկան կտրվածքով 163 ձևը հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 20ը ներառյալ, իսկ վարձակալը վարձավճարից պետք է հաշվարկի 10% եկամտային հարկ յուրաքանչյուր վարձակալած ամսվա համար և մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 20ը կատարի վճարում: Իսկ թե տարեկան հաշվետվությունը ով կուղարկի հարկային տեսչություն դա կարող եք ներքին կարգով իրար մեջ պայմանավորվել: Հաշվետվությունը ներկայացվում է վարձատուի անունից բացառապես էլեկտրոնային եղանակով: