Աննա․
Բարև Ձեզ, այսպիսի մի հարց ունեմ: ԱՁ-ն 2022թ նոյեմբեր ամսին դիմել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հավաստագիր ստանալու համար:
Ըստ ՀՀ հարկային օրենսդրության 445 հոդվածի 5) կետի (Հոդված 445. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության որոշ օրենքների ուժը կորցրած ճանաչելը_ 5) «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-246-Ն օրենքը, բացառությամբ այդ օրենքի 10-րդ հոդվածի 1.1-ին մասով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հավաստագրված հարկային գործակալներին վերաբերող դրույթների, որոնք գործում են հավաստագրի տրամադրման օրվանից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը) ԱՁ-ն որպես հարկային գործակալ կարող է այդ հավաստագրով տրված արտոնությունից օգտվել մինչև 2022թ դեկտեմբերի 31-ը:
Այսինքն՝ 2023թ հունվարի 1-ից աշխատողների աշխատավարձից պետք է եկամտային հարկը հաշվարկվի 20% տոկոսադրույքո՞վ՝ 10%-ի փոխարեն։ Կանխավ շնորհակալություն:
Այո, եթե ժամկետի երկարացում չլինի, ապա 2023թ հունվարի 1-ից աշխատողների աշխատավարձից պետք է եկամտային հարկը հաշվարկվի ընդհանուր 20% տոկոսադրույքով՝ արտոնված 10%-ի փոխարեն։
Բայց իրենց աշխատակիցներից բանավոր կերպով ասում էին, որ հնարավոր է ժամկետի երկարացում, ինչպես նաև այլ արտոնություններ:
Կարծում եմ մինչև տարեվերջ պարզ կլինի:
Շնորհակալություն պատասխանի համար:
սպասեք ևս մեկ տարով արտոնությունների երկարացման օրենքը ընդունեն,տեսնենք այս ամիս երբ կլինի, եթե դա չլինի այո 2023թ հունվարի 1-ից աշխատողների աշխատավարձից պետք է եկամտային հարկը հաշվարկվի 20%-ով՝ 10%-ի փոխարեն։
Շնորհակալություն պատասխանի համար: Եվս մի հարց, եթե կարելի է: Ամեն նոր ընդունվող աշխատակցի համար պե՞տք է տեղեկանք ներկայացնել հանձնաժողով։ Եվ 10 տոկոսով հարկվում են բոլո՞ր աշխատակիցները, օրինակ՝ հաշվապահի աշխատավարձից ևս 10 տոկոս է պահվում եկամտային հարկը։
այո 10 տոկոսը հաշվապահի աշխատավարձին էլ է վերաբերում,սուբյեկտի հաշվով է,
ԲՏԱ նախարարության կայքում կարող եք կարդալ հավաստագրման կարգը,
Այո, ամեն նոր ընդունվող աշխատակցի համար պետք է տեղեկանք ներկայացնել հանձնաժողով ՏՏ: Այո, 10 տոկոսով հարկվում են բոլոր աշխատակիցները, նաև հաշվապահի աշխատավարձից է 10 տոկոս պահվում եկամտային հարկը:
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարար
պարոն ……………………… ին
—————————————— -ից
Կազմակերպության կամ ԱՁ-ի անվանում
հասցե՝ ……………………………………………..
ՀՎՀՀ ………………..
հեռ. ……………
—————————————————————————————————————–
դիմողի հասցե, հեռախոսահամարը
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Ձ Ո Ւ Ն
Հարգելի պարոն ………………………
Սույնով տեղեկացնում եմ, որ կացմակերպություն –ում տեղի է ունեցել աշխատողների թվաքանակի փոփոխություն: Ընդունվել է ….. վարձու աշխատող, որի անձնական տվյալներն են.
1. ազգանուն, անուն, հայրանուն՝ ……………………………….
2. աշխատանքի ընդունման ամսաթիվ՝ ……………………..
3. հաստիք՝ ………………………
4. ծնվել է …………………..
5. անձնագիր՝ …………….. տրված …………..թ. ………….կողմից
6. Հանրային ծառայությունների համարանիշ /ՀԾՀ/ ՝ …………………..
Հայտարարող՝ …………………………………………
ստորագրություն անուն, ազգանուն
Կ. Տ. (առկայության դեպքում) «……….» ……………… 20…. թ
Շատ շնորհակալ եմ: