Եկամտային հարկ 20 % շրջանառության հարկ վճարող հարկային գործակալների համար

Հայկ․

Բարև Ձեզ։ 2025 թվականից շրջանառության հարկ վճարողները եթե հաշվարկային փաստաթղթով կամ ՀԴՄ-ով ձեռքբերում չեն կատարում, պե՞տք է 20 տոկոս եկամտային հարկ վճարեն։ 2025 թվականից շրջանառության հարկ վճարողները պե՞տք է պահեն պահեստի մնացորդ։ Կխնդրեի օրենքի հղումը ուղարկեք։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

20 տոկոս եկամտային հարկի վճարման գործակալի պարտականությունից ազատված են,եթե այս գնումներին են վերաբերում
«2) գյուղատնտեսական արտադրանքի և Կառավարության սահմանած ցանկում ներառված երկրորդային հումքի ձեռքբերման մասով Օրենսգրքի 150-րդ հոդվածի 13-րդ մասով հարկային գործակալի համար սահմանված պարտավորությունների կատարումից:»:

Ruzanna

Այո, շրջանառության հարկ վճարողները 2025թ-ի հունվարի 1-ից պետք է 20 տոկոս եկամտային հարկ վճարեն առանց փաստաթղթի ապրանքների ձեռքբերման դեպքում, բացառությամբ գյուղատնտեսական արտադրանքի և Կառավարության սահմանած ցանկում ներառված երկրորդային հումքի ձեռքբերման դեպքերի: Նայեք 340-ն օրենքը ընդունված 25.10.2023թ-ին: Այստեղ նաև նշված է, թե որ դեպքերում պետք է հաշվառեն ապրանքային մնացորդները:

Արմեն

Հոդված 406.Ապրանքների մնացորդի հաշվառման կարգը խախտելը  
 1. Համալիր հարկային ստուգման ընթացքում Օրենսգրքի 346-րդ հոդվածով սահմանված պակասորդ հայտնաբերելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ պակասորդի գնի (արժեքի) 50 տոկոսի չափով, իսկ Օրենսգրքի 87-րդ հոդվածով սահմանված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների պակասորդ հայտնաբերելու դեպքում՝ պակասորդի գնի (արժեքի) 50 տոկոսի և դրա մասով Օրենսգրքի 5-րդ բաժնով սահմանված չափով հաշվարկվող ակցիզային հարկի գումարի հանրագումարի չափով: Սույն մասով կամ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված խախտումն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ պակասորդի գնի (արժեքի) 100 տոկոսի չափով, իսկ Օրենսգրքի 87-րդ հոդվածով սահմանված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների պակասորդ հայտնաբերելու դեպքում՝ պակասորդի գնի (արժեքի) 100 տոկոսի և դրա մասով Օրենսգրքի 5-րդ բաժնով սահմանված չափով հաշվարկվող ակցիզային հարկի գումարի հանրագումարի չափով:
2. Չափագրումների ընթացքում Օրենսգրքի 346-րդ հոդվածով սահմանված պակասորդ հայտնաբերելու դեպքում հարկ վճարողներից գանձվում է տուգանք՝ պակասորդի գնի (արժեքի) 50 տոկոսի չափով, իսկ Օրենսգրքի 87-րդ հոդվածով սահմանված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների պակասորդ հայտնաբերելու դեպքում՝ պակասորդի գնի (արժեքի) 50 տոկոսի և դրա մասով Օրենսգրքի 5-րդ բաժնով սահմանված չափով հաշվարկվող ակցիզային հարկի գումարի հանրագումարի չափով: Սույն մասով կամ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ պակասորդի գնի (արժեքի) 100 տոկոսի չափով, իսկ Օրենսգրքի 87-րդ հոդվածով սահմանված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների պակասորդ հայտնաբերելու դեպքում՝ պակասորդի գնի (արժեքի) 100 տոկոսի և դրա մասով Օրենսգրքի 5-րդ բաժնով սահմանված չափով հաշվարկվող ակցիզային հարկի գումարի հանրագումարի չափով: Սույն մասում նշված տուգանքը գանձվում է`
1) այն հարկ վճարողից, որի մոտ չափագրումների անցկացման հարկային տարվա ընթացքում՝ մինչև չափագրումն ընկած որևէ ժամանակահատվածում, իրացման շրջանառությունը գերազանցել է 24 միլիոն դրամը.
2) այն հարկ վճարողից, որի մոտ չափագրումների անցկացման հարկային տարվա ընթացքում՝ մինչև չափագրումն ընկած որևէ ժամանակահատվածում, Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված և (կամ) 13-րդ մասին համապատասխան փաստաթղթերով ձեռք բերված ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների և արտարժույթի) արժեքի (առանց ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարների) և (կամ) ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքների մաքսային արժեքի, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների՝ սահմանված կարգով որոշվող ԱԱՀ-ով հարկման բազայի (առանց ակցիզային հարկի) հանրագումարը գերազանցել է 24 միլիոն դրամը:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի կիրառության իմաստով՝ խախտումը կրկին կատարել է համարվում համալիր հարկային ստուգման ակտի կամ չափագրման արձանագրության ամսաթվից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ մինչև հաջորդ համալիր հարկային ստուգման ակտի նախագծի կամ հաջորդ չափագրման արձանագրության նախագծի ամսաթիվը սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված խախտումը կատարելը:
4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ չափագրումների արդյունքներով պակասորդի հայտնաբերման դեպքում տուգանքը կարող է կիրառվել յուրաքանչյուր հարկային տարվա ընթացքում միայն մեկ անգամ:
5. Սույն հոդվածով սահմանված տուգանքները պակասորդի մասով հանդիսանում են վերջնական հարկային պարտավորություններ: