Վահե.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք ինձ հարցին ճիշտ լուծում տալու համար: Մեր ընկերությունը ֆիզիկական անձից գնման ակտով գնել է 2 – ական հիմնական միջոց, յուրաքանչյուրը 150 000 ական դրամ` վճարելով 300 000 դրամ: Ինչպե՞ս և ի՞նչ գումարի չափով պետք է ձևակերպեմ եկամտահարկի գումարը:
Եթե անձը հայտնի է, այսինքն կա պայմանագիր, որտեղ գրված է նրա անուն, ազգանունը, անձնագիրը, հասցեն, ապա 300000 դրամից պահվում է 10% եկամտահարկ 30000 դրամ: 270000 դրամը չվճարվում է վաճառողին, իսկ 30000 դրամը պետ.բյուջե:
Եթե անձը հայտնի չէ, այսպես կոչված շուկայից է գնումը, առանց հիմնավորող փաստաթղթերի գնում է, ապա 300000 դրամից հաշվարկվում է 11% եկամտահարկ, այսինքն 33000 դրամ, վճարվում է պետ. բյուջե, իսկ շուկային վճարվում է 300000 դրամ:
Առաջին դեպքում ապրանքի գինը կազմում է 300000 դրամ, իսկ երկրորդ դեպքում 333000 դրամ:
Հիմք` Եկամտահարկի հրահանգ 02/456
Եթե եկամտահարկն էլ վճարեմ, արդյո՞ք այս փաստը չի հակասի շահութահարկի մասին օրենքի այն հոդվածին, որ գնման ակտով կատարված միանվագ գործարքը պետք է լինի 300000-ից ոչ ավել:
Վահե, գնման ակտի դեպքում, այսինքն առանց հիմնավորող փաստաթղթի գնման դեպքում, պետ. բյուջե եկամտահարկի գծով կվճարես 33.300 դրամ, իսկ վաճառողին հաշվապահորեն ցույց կտաս, որ վճարել ես 266.700 դրամ: Սա արդեն իսկ քո հարցի պատասխանն էր: Իրականում և գուցե դու փաստացի վճարել ես 300.000 դրամ վաճառողին, սակայն եկամտահարկի օրենքի համաձայն դու վաճառողին պետք է վճարեիր եկամտահարկը պահված գումարը:
Վահե ջան, ճիշտ է Դավիթի առաջարկած տարբերակը, և տրվում են հետևյալ ձևակերպումները`
դտ.113 կտ.521.5-300000
դտ.521.5 կտ 524.2-30000
դտ.521.5 կտ.251-270000
իսկ շուկայից գնման դեպքում`
դտ.113 կտ.521.5-300000
դտ.113 կտ.524.2 -33000
դտ.521.5 կտ.251-300000
Շատ շնորհակալ եմ, հարգելի կոլեգաներ, որ տվեցիք հստակ ու կոնկրետ պատասխան:
300000 դրամից ավելը (ներառյալ եկամտահարկը) ձևակերպվում է որպես չնվազեցվող ծախս, այսինքն շահույթի հաշվին: Սակայն կարող եք ամբողջ գնումները բաժանել երկու մասի` երկու գնման ակտի, չէ՞ որ երկու ՀՄ եք գնել:
Հարգելի Դավիթ, որքան էլ որ անտրամաբանական և ցավալի է, սակայն եթե նշված գումարը գերազանցում է 300 000 դրամը, ապա չնվազեցվող է դառնում ոչ միայն գերազանցող մասը, այլ ամբողջ գումարը:
Հարգելի Արա Ա., համաձայն շահութահարկի 1-05/7 հրահանգի 5.4 կետի դ/ ենթակետի նվազեցվում է ՉԳԵՐԱԶԱՆՑՈՂ չափը, այսինքն չի նվազեցվում գերազանցող չափը: