Եթե ֆիզանձը ապառիկ ձեռքբերում է կատարում խանութից

Կամո.

Բոլորին ողջույն: Ինչպե՞ս եք կարծում, եթե ֆիզանձը ապառիկ ձեռքբերում է կատարում խանութից, այսինքն գումարը փոխանցում է բանկը, ապրանքը ստանում է ֆիզանձը, պե՞տք է ֆիզանձին տրամադրել ՀԴՄ-ի կտրոն, եթե ոչ, ապա ի՞նչ: Գումարի 100 %-ը վճարում է բանկը, գումարը ես իրենից եմ ստանում: Ինձ անհանգստացնում է “դրամական հաշվարկները” բառակապակցությունը “ՀԴՄ-րի մասին” օրենքում: Գիտեմ, որ պետք է այդ ֆիզանձին տրվի որևէ փաստաթուղթ, բայց որը, հստակ չեմ ընկալում, բայց հակված եմ ՀԴՄ-ի տարբերակին: Շնորհակալ կլինեմ բոլոր կարծիքների համար:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արսեն

Կամո ջան, ֆիզ անձին ՀԴՄ չի տրամադրվում, դրա փոխարեն հաշիվ-ապրանքագիր է գրվում, որի մեկ օրինակը գնում է բանկ, որ փոխանցում կատարվի:

Տիգրան

Եթե ձեռք բերումը ապառիկ է, ապա ՀԴՄ կտրոն չի տրամադրվում, այլապես կրկնակի շրջանառություն կստացվի:

Կամո

Էէէէ, Տիգրան ջան, ասում ես, կրկնակի շրջանառություն, բա եթե գալիս են պլաստիկ քարտով գնում են կատարում, գործարքը բացառապես անկանխիկ է, բայց օրենքը պահանջում է ՀԴՄ-ի կտրոն տրամադրել, դա աբսուրդ չէ՞ արդյոք: Բայց, համաձայն եմ, այս դեպքում ՀԴՄ-ի կտրոնի հարց չկա, ինքը ինձ հետ ոչ մի դրամական հաշվարկ չի կատարում: Կտրամադրեմ հարկային հաշիվ` չնայած ֆիզանձը չի պահանջում, ինչպես գրված է ԱԱՀ-ի մասին օրենքում: