Արմեն.
Գործընկերներ, եթե տարածքը երկու ֆիզիկական անձերի անունով է, ինչպե՞ս, ու՞մ անունից է կնքվում տարածքի վարձակալության պայմանագիրը: Արդյո՞ք սեփականատերերից մեկի գրավոր թույլտվությունը բավարար է, որ մյուսի անունից կնքվի պայմանագիրը կազմակերպության հետ, թե՞ պետք է կնքել եռակողմ պայմանագիր: Եվ այդ դեպքում վարձավճարը ինչպե՞ս է հաշվարկվելու` յուրաքանչյուր ֆիզ. անձին իր մասնաբաժնի համամասնությամբ, թե՞ այլ կերպ: Շնորհակալություն:
Արմեն, ես խորհուրդ կտամ կնքել տարածքի վարձակալության պայմանագիր մի կողմից վարձատուի, մյուս կողմից տարածքի երկու սեփականատերերի միջև: Եվ պայմանագրոմ նշվի յուրաքանչյուր սեփականատիրոջ փոխանցվող վարձավճարի չափը: