Եթե ՆՈՒՀ-ը ուզում է դադարեցնել իր գործունեությունը

Susan.

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ: ՆՈՒՀ-ը մեկ անգամ փակվեցին մարտի 2-6-ը, հետո մարտի 13-ից, իսկ մարտի 16-ին հայտարարվեց արտակարգ դրություն: Կարիք կա՞ կարգադրություն գրելու, որ հաստատությունը դադարեցնում է իր գործունեությունը: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Հաստատությունը գործունեությունը դադարեցնելու համար thttps://file-online.taxservice.am/պետք է ներկայացնի ձև 207. Հայտարարություն` հարկ վճարողի գործունեությունը որևէ օրվանից անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցնելու և գործունեությունը վերսկսելու մասին:

karine

Այո, Ձեր գործունեության դադարեցումը պետք է երևա ՊԵԿ-ին տված հայտարարության մեջ, որտեղ պետք է նշեք, թե որ օրվանից եք դադարեցմում գործունեությունը։ Այլապես դուք ստիպված կլինեք 0-ական հաշվետվություններ ներկայացնել։

Tigran

Եթե ժամանակավոր դադարի մասին է, ապա Ալլայի գրածով առաջնորդվեք, իսկ լուծարման դեպքում արդեն պետք է դիմեք պետ. ռեգիստր:

Susanna

Հարգելի գործընկերներ, խոսքը ոչ թե ընդհանրապես փակման կամ լուծարման մասին է, այլ կորոնավիրուսի պատճառով փակվելու մասին: Շնորհակալություն:

Nerses

Հարգելի Սուսաննա, Ձեր հարցին արդեն բավարար պատասխանել են, եթե ժամանակավոր դադար է, ապա ներկայացրեք ձև 207-ը, և եթե աշխատող ունեք և չեք ազատելու, ապա 0-ական պետք է ուղարկեք` ձև 189: