Եթե հրամանագրքի մեջ մեկ հրաման բաց է թողնվել

Արմինե.

Բարև ձեզ:

Եթե հրամանագրքի մեջ մեկ հրաման բաց է թողնվել, կարելի՞ է արդյոք հրամանը կցել անձնական գործին և չմտցնել հրամանագիրք:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արա

Հրամանը համարվում է անհատական իրավական ակտ, իսկ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով, իմ տեղեկություններով, իրավական ակտերը գրանցվում են ժամանակագրական հերթականությամբ և համարակալմամբ:

Մարինե

Հիմքը հրամանագիրքն է, չեն կարող: Թող հրամանը գրեն կամ ուշացումով կամ արձանագրություն կազմեն ու կցեն հրամանագրքին, մի հատ էլ հրաման գրեն, որ «այսինչ ամսաթվով գրել հրաման x/1-ը», և գրեն հրաման:

Tatev

Վրան գրել՝ ուշացումով: Լինու՞մ է այդպես:

Ժաննա

Նման բան չի կարող արվել, դա օրենքի խիստ խախտում է։ Թող արձանագրեն փաստը՝ նշելով պատճառը, այնուհետև հրամանագրքում հերթական թվով գրառում անեն՝ կցելով արձանագրությունը:

Լուսինե

Ինչու հրամանագիրք վարելը պարտադի՞ր է: Ինչքան գիտեմ՝ այդ պահանջը վաղուց վերացել է:

Արմինե

Շնորհակալություն բոլորին հարցին պատասխանելու համար:

Tatev

Ներեցեք, հիմա լինու՞մ է էդպես, որ գրվի ուշացումով:

Իննա

Ուշացումով չի ստացվի գրել, որովհետև ամսաթվով և հերթական համարով է գրանցվում: