Խնդրում եմ օգնեք` շտապ է։ Եթե շրջանառության հարկով եմ աշխատում, ձեռքբերումներս շատ են, իրացման շրջանառությունը՝ քիչ, ստուգման արդյունքում մնացորդային ապրանքս մոտ 20 մլն քիչ եղավ, ի՞նչ հետևանքներ կլինեն։ Այսինքն՝ ստացվում է 20 մլն ՀԴՄ չեմ տպել։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Խնդրում եմ օգնեք` շտապ է։ Եթե շրջանառության հարկով եմ աշխատում, ձեռքբերումներս շատ են, իրացման շրջանառությունը՝ քիչ, ստուգման արդյունքում մնացորդային ապրանքս մոտ 20 մլն քիչ եղավ, ի՞նչ հետևանքներ կլինեն։ Այսինքն՝ ստացվում է 20 մլն ՀԴՄ չեմ տպել։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Բարև Ձեզ: Այո, Ձեր մոտ ապրանքի պակասորդ կա ու Ձեզ հենց դա էլ կառաջադրեն:
Այսինքն` տուգանքը որքա՞ն կլինի:
Իսկ այն փաստը, որ պարտքով է տրամադրվել և դեռևս վճարում չի կատարվել։
Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ ծանոթանալ ՀՕ հոդված 406-ին ամբողջությամբ․
Հոդված 406. Ապրանքների մնացորդի հաշվառման կարգը խախտելը
1. Համալիր հարկային ստուգման ընթացքում Օրենսգրքի 346-րդ հոդվածով սահմանված պակասորդ հայտնաբերելու դեպքում ԱԱՀ վճարողից գանձվում է տուգանք՝ պակասորդի գնի (արժեքի) 50 տոկոսի չափով, իսկ Օրենսգրքի 87-րդ հոդվածով սահմանված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների պակասորդ հայտնաբերելու դեպքում՝ պակասորդի գնի (արժեքի) 50 տոկոսի և դրա մասով Օրենսգրքի 5-րդ բաժնով սահմանված չափով հաշվարկվող ակցիզային հարկի գումարի հանրագումարի չափով: Սույն մասով կամ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված խախտումն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու դեպքում ԱԱՀ վճարողից գանձվում է տուգանք՝ պակասորդի գնի (արժեքի) 100 տոկոսի չափով, իսկ Օրենսգրքի 87-րդ հոդվածով սահմանված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների պակասորդ հայտնաբերելու դեպքում՝ պակասորդի գնի (արժեքի) 100 տոկոսի և դրա մասով Օրենսգրքի 5-րդ բաժնով սահմանված չափով հաշվարկվող ակցիզային հարկի գումարի հանրագումարի չափով:
2. Չափագրումների ընթացքում Օրենսգրքի 346-րդ հոդվածով սահմանված պակասորդ հայտնաբերելու դեպքում հարկ վճարողներից գանձվում է տուգանք՝ պակասորդի գնի (արժեքի) 50 տոկոսի չափով, իսկ Օրենսգրքի 87-րդ հոդվածով սահմանված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների պակասորդ հայտնաբերելու դեպքում՝ պակասորդի գնի (արժեքի) 50 տոկոսի և դրա մասով Օրենսգրքի 5-րդ բաժնով սահմանված չափով հաշվարկվող ակցիզային հարկի գումարի հանրագումարի չափով: Սույն մասով կամ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ պակասորդի գնի (արժեքի) 100 տոկոսի չափով, իսկ Օրենսգրքի 87-րդ հոդվածով սահմանված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների պակասորդ հայտնաբերելու դեպքում՝ պակասորդի գնի (արժեքի) 100 տոկոսի և դրա մասով Օրենսգրքի 5-րդ բաժնով սահմանված չափով հաշվարկվող ակցիզային հարկի գումարի հանրագումարի չափով: Սույն մասում նշված տուգանքը գանձվում է`
1) այն հարկ վճարողից, որի մոտ չափագրումների անցկացման հարկային տարվա ընթացքում՝ մինչև չափագրումը որևէ ամսում, իրացման շրջանառությունը գերազանցել է 100 միլիոն դրամը.
2) այն հարկ վճարողից, որի մոտ չափագրումների անցկացման հարկային տարվա ընթացքում՝ մինչև չափագրումը որևէ ամսում, ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքների մաքսային արժեքի, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների՝ սահմանված կարգով որոշվող ԱԱՀ-ով հարկման բազայի (առանց ակցիզային հարկի) հանրագումարը գերազանցել է 100 միլիոն դրամը:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի կիրառության իմաստով՝ խախտումը կրկին կատարել է համարվում համալիր հարկային ստուգման ակտի կամ չափագրման արձանագրության ամսաթվից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ մինչև հաջորդ համալիր հարկային ստուգման ակտի նախագծի կամ հաջորդ չափագրման արձանագրության նախագծի ամսաթիվը սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված խախտումը կատարելը:
4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ չափագրումների արդյունքներով պակասորդի հայտնաբերման դեպքում տուգանքը կարող է կիրառվել յուրաքանչյուր հարկային տարվա ընթացքում միայն մեկ անգամ:
5. Սույն հոդվածով սահմանված տուգանքները պակասորդի մասով հանդիսանում են վերջնական հարկային պարտավորություններ:
Հարգելի Արթուր, իսկ շրջհարկով հարկվողների մասով ի՞նչ կասեք:
Նույնն է: