Եթե հաստատությունը լուծարվում է կամ վերակազմակերպվում

Աստղիկ.

Բարև ձեզ: Մեկ հարց ունեմ. եթե հաստատությունը լուծարվում է կամ վերակազմակերպվում, դեկրետում գտնվող անձը ի՞նչ արտոնություններ է ունենում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Նպաստը տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության, իսկ մայրության նպաստը՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի՝ սույն օրենքով սահմանված օրերի համար, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիրը լուծելը (աշխատանքից ազատվելը՝ անկախ աշխատանքային պայմանագրի տեսակից) կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը (անկախ լուծվելու հանգամանքից), կամ օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեության դադարեցումը:
Գործատուի վերակազմակերպման դեպքում վարձու աշխատողներին նպաստ նշանակում և վճարում է նրա իրավահաջորդը, իսկ լուծարման (ֆիզիկական անձ գործատուի մահվան) դեպքում՝ լիազոր մարմինը:

Տիգրան

Հստակ ասեք՝ հաստատությունը լուծարվու՞մ է, թե՞ վերակազմակերպվում, դրանք տարբեր իրավիճակներ են: Դեկրետում գտնվող անձը երբվանի՞ց է գտնվում դեկրետում, թե՞ խնամքի արձակուրդում է:

Աստղիկ

2 դեպքն էլ հետաքրքիր է… խնամքի արձակուրդում է արդեն 1 տարի:

Աստղիկ

Կներեք, չհասկացա՝ եթե հաստատությունը լուծարվում է, դեկրետում գտնվող անձը ևս կրճատվու՞մ է, իսկ եթե լուծարվում է, հետո այլ կազմակերպություն է վերակազմակերպվում, դեկրետում գտնվող անձը ավտոմատ կերպով աշխատանքի մե՞ջ է մնում: