Մարինե.
Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում. եթե նույնիսկ կազմակերպությունը վնասով է աշխատել, այն պե՞տք է վճարի շահութահարկ շրջանառության 1, թե՞ 2 տոկոսը, և որտեղի՞ց կարող եմ գտնել այդ որոշումը, կամ օրենքի ո՞ր հոդվածով է դա սահմանվել:
Կանխավ շնորհակալություն:
Հարգելի Մարինե, ուշադիր կարդացեք շահութահարկի մասին օրենքի հոդված 47-ը:
Հոդված 47-ում չի նշվում 1 կամ 2 տոկոսի մասին, իսկ ինձ հետաքրքրում է դա:
Հարգելի Մարինե, նվազագույն շահութահարկ անպայման պետք է վճարեք, համաձայն շահութահարկի մասին օրենքի:
Հոդված 47.1. Շահութահարկի նվազագույն գումարը
1. Սույն օրենքի 47 հոդվածով սահմանված կարգով որոշված շահութահարկի կանխավճարի գումարը յուրաքանչյուր եռամսյակի ընթացքում սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված մեծության 1 տոկոսից պակաս լինելու դեպքում հարկատուն պարտավոր է կատարել նվազագույն շահութահարկի եռամսյակային վճարումներ:
2. Նվազագույն շահութահարկը վճարվում է սույն հոդվածի երրորդ մասով սահմանված կարգով հաշվարկված մեծությունից 1 տոկոս դրույքաչափով:
3. Նվազագույն շահութահարկը հաշվարկվում է նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների (բացառությամբ հիմնական միջոցների, ինչպես նաև արժեթղթերի և ֆոնդային ապրանքների), արտադրանքի իրացումից և ծառայությունների մատուցումից հաշվեգրման եղանակով հաշվարկված եկամտի (որը չի ներառում նշված եկամուտների ստացման համար վճարած անուղղակի հարկերը) և նույն ժամանակահատվածում այդ եկամտի 50 տոկոսը չգերազանցող մասով` հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումների տարբերության նկատմամբ, բացառությամբ սույն կետով սահմանված դեպքերի: Ընթացիկ տարում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությունները ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակաշրջանում նվազագույն շահութահարկը հաշվարկում են սույն կետին համապատասխան հաշվարկված եկամտից` առանց հաշվի առնելու հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումները:
…
6. Նվազագույն շահութահարկի տարեկան հանրագումարի և հաշվետու տարվա փաստացի շահութահարկի դրական տարբերությունը նվազեցվում է հետագա տարիների շահութահարկից: