Արմեն.
Բարև ձեզ: Հարցը հետևյալն է՝ ենթադրենք կազմակերպությունը ինչ-որ պահի գերազանցում է ԱԱՀ շեմը, գերազանցող գործարքի մասով ինչպե՞ս պետք է դուրս գրել հաշիվ՝
1) գործարքը բաժանել մասերի և գերազանցող գումարի չափով դուրս գրել արդեն հարկային հաշիվ,
2) դուրս գրել հարկային հաշիվ ամբողջ գումարի չափով:
Պետք չէ գործարքը բաժանել մասերի, գերազանցող գումարի չափով դուրս գրեք հարկային հաշիվ, քանի որ պետք է ԱԱՀ վճարեք այսուհետ գերազանցող գումարների հաշվով, մնացածը՝ հաշվարկային փաստաթղթով:
Անհրաժեշտ է չգերազանցած գումարի մասով գրել հաշվարկային փաստաթուղթ, իսկ գերազանցող գումարի մասով՝ հարկային հաշիվ, չնայած այն հանգամանքին, որ գործարքը մի հատ է: