Արփինե․
Բարև Ձեզ։ Մի հարց, եթե ԱՁ-ն 2019 թվականին գործունեություն է ծավալել բացառապես արտոնագրային հարկով։ Եվ փաստացի համարվել ԱԱՀ վճարող, սակայն չի ներկայացրել ԱԱՀ-ի ամսական զրոյական հաշվետվություն։ Դա ինչ ո՞ր վարչական պարտավորություն է առաջացնում։ Նախապես շնորհակալ եմ։
Կարծում եմ՝ ոչ, քանի որ բացառապես գործելը արտոնագրային հարկով արդեն իսկ բավարար պայման է, եթե հաշվի առնենք, որ Ա/Ձ-ի համար այն փոխարինել է ԱԱՀ-ին:
Շնորհակալ եմ շատ:
Եթե Դուք հանձնել եք ամսական ԱԱՀ-ի հաշվետվություն, որտեղ նշել եք արտոնագրային հարկին վերաբերվող տողը, իսկ ԱԱՀ-ի տողը թողել եք դատարկ, կարծում եմ խնդիր չի առաջանա։
Բացառապես արտոնագրային հարկով աշխատող ԱԱՀ վճարող համարվողները ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ չեն ներկայացնում։
Հարգելի Անուշիկ, կասեք, ո՞ր հոդվածի համաձայն:
ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ ներկայացնում են ԱԱՀ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: Արտոնագրային հարկը գործում է հարկման և ընդհանուր, և հատուկ համակարգերում: Նախկին պաշտոնական պարզաբանում N25-ի 3-րդ կետում էլ էր նշվում:
3. Այն անձինք, որոնք իրականացնում են բացառապես արտոնագրային վճարներով հարկվող գործունեություն հարկային մարմին ավելացված արժեքի հարկի հաշվարկներ, ինչպես նաև մատակարարներից ստացված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկություններ չեն ներկայացնում: