Սյուզի.
Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին
Եթե աշխատողին ուղարկել ենք ամենամյա արձակուրդ և այդ ընթացքում նա բերում է բյուլետենի թերթիկ , արդյոք նրան պետք է վճարվի բյուլետեն խնդրում եմ պատասխանեք և գրեք թե որտեղ կարող եմ կարդալ դրա մասին մանրամասն
Նախապես շնորհակալություն
Կարդացեք աշխատանքային օրենսգրքում, նրա արձակուրդը պետք է երկարացվի հիվանդության օրերի թվով և վճարվի բյուլետինը
ՀՀ օրենքը ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 15.
Ապահովագրական նպաստի տրամադրումը վարձու աշխատողին ամենամյա արձակուրդի ընթացքում առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում
Ամենամյա արձակուրդի ընթացքում ժամանակավոր անաշխատունակություն առաջանալիս վարձու աշխատողին ապահովագրական նպաստ, բացառությամբ ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստի, տրվում է այն ժամանակահատվածի համար, երբ վարձու աշխատողը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով օգտագործում է ամենամյա արձակուրդի չoգտագործված (ամենամյա արձակուրդի և ժամանակավոր անաշխատունակության համընկնող) օրերը:
http://gortsq.am/ կայքում մտեք նրանց ամսագրերի բաժինը, եթե չեմ սխալվում, 2 կամ 3 համարում մանրամասն կա ձեր հարցի վերաբերյալ