Եթե անձինք փոխկապակցված են ճանաչվում

Արա.

Բարև ձեզ: Եթե անձինք հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված են ճանաչվում ՀՕ հոդված 30-ի համաձայն, ապա ԱԱՀ վճարող են համարվում որոշումը կայացնելուց հետո՞, թե՞ ՀՕ հոդված 254-ի համաձայն՝ 115 միլիոն դրամը գերազանցելու պահից: Որոշումն ունի՞ արդյոք հետադարձ ուժ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արա

Եթե անձինք համարվում են փոխկապակցված հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ, ապա տվյալ անձինք ավելացված արժեքի հարկ վճարող են դառնում այդ որոշումը ընդունելու պահից:

Տիգրան

Կարծում եմ, որ չի կարող, քանի որ չեն կարող անձանց վիճակը վատթարացնող նորմերը հետադարձ ուժ ունենալ, դա սահմանադրությամբ է սահմանված: Սուբյեկտները փոխկապակցված են ճանաչվում անհատական իրավական ակտերի հիման վրա, և 115 միլիոն դրամը գերազանցելու պահին չի կարող վերաբերել: Դուք պարտավոր չեք հայտարարել, որ փոխկապակցված եք, դա նրանց գործառույթն է բացահայտել այդ հանգամանքները ըստ տվյալների, որը կարող եք անգամ վիճարկել:

Լիա

ՀՀ ՀՕ 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փոխկապակցված են համարվում այլ կազմակերպության կանոնադրական կապիտալում 20 % բաժնեմաս ունենալու դեպքում, իսկ 2-րդ մասի համաձայն՝ փոխկապակցված են համարվում հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ: ԱԱՀ վճարող են համարվում որոշման ընդունման պահից: