Եթե Ա/Ձ ունի աշխատող

Սեյրան․

Բարև ձեզ։ ԱՁ-ում /միկրոձեռնարկատիրություն/ երկրորդ աշխատող եմ ուզում ընդունել, 79 ձևի հաշվետվություն ուղարկելուց բացի ի՞նչ պետք է անել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ռուզաննա

Բացի գրանցման հայտն ուղարկելուց պետք է տվյալ աշխատողի աշխատանքի ընդունման հետ կապված փաստաթղթերը (աշխատողի դիմում, աշխատանքային պայմանագիր, անձնագրի, սոց քարտի պատճեններ) կազմեք և կարեք գործին։

Tigran

Կազմեք աշխատանքային պայմանագիր, ուշադիր եղեք աշխատավարձի չափի հաշվով։

Մարիաննա

Եվ ամենամսյա եկամտային հարկի հաշվարկ՝ 189. ՀԱՇՎԱՐԿ՝ եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական։ Հիշեցնեմ նաև, որ եկամտային հարկը պետք է հաշվարկեք 5 000 դրամ։ Ինչպես նաև միկրոձեռնարկատիրության դեպքում կան հաշվարկներ, որ ընդհանուր կարգով չեն կատարվում, օրինակ՝ նպաստների հաշվարկման դեպքում միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված լինելու ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար որպես տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտ ընդունվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը:

Nerses

Ինչ աrաջին աշխատողի դեպքում եք արել, նույնը նաև երկրորդ աշխատողի դեպքում պետք է անեք։

Nerses

Առաջինին ես չեմ ընդունել։

karine

Ամսական պետք է հանձնեք եկամտային հարկի և սոց․վճարի հաշվարկ Ձև 189։

Գայանե

Եկամտային հարկի և սոց․վճարի ամսական հաշվարկի /Ձև 189/ լրացնելիս անպայման կսեղմեք «V» նշանը վերևի «միկրոձեռնարկություն » մասում։ Ցանկում բերված երկու աշխատողների համար կլրացնեք պայմանագրով նախատեսված աշխատավարձի չափերը և աշխատած ժամերը։ Հարկերը կհաշվարկվեն ավտոմատ։

Գայանե

Շնորհակալ եմ