Եթե Ա/Ձ-ն աշխատելու է շրջանառության հարկով

Արմեն.

Բարև Ձեզ: Ա/Ձ գրանցելու և հետազոտական ծառայություններ մատուցելու դեպքում, եթե ընտրվի շրջանառության հարկ վճարելու տարբերակը, պե՞տք է վճարել շրջանառությունից 5% և ամսական 1 000 դրամ դրոշմանիշային վճար, թե՞ այլ վճարումներ էլ կպահանջվեն /օրինակ՝ եկամտային հարկ/:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Նարինե Հարությունյան

ԱՁ-ի համար վճարվում է նաև ամսական 5 000 դրամ շահութահարկ և եթե ԱՁ-ն ծնվել է 1974թ-ից հետո, ապա վճարվում է նաև 5 000 դրամ սոցիալական վճար:

Իննա

Պետք է վճարել նաև ամսական 10 000 դր, որից՝ 5 000 շահութահարկ, 5 000 սոց․ վճար Ա/Ձ-ի մասով, եթե գրանցված աշխատող ունենաք նաև եկամտային հարկ, սոց. վճար և դրաշմանիշային՝ աշխատակցի մասով։

Տիգրան

5 000 դրամ ամսական շահութահարկ ու 5 000 դրամ էլ սոց. վճար, եթե սոց. վճար վճարող եք: Աշխատողների հաշվով եկամտային հարկի, սոց. վճարի ու դրոշմանիշայինի վճարման պահանջները լինելու են:

Nerses

Պետք է ամսական 5 000 դրամ շահութահարկ, 5 000 դրամ սոց. վճար (1974թ. հետո է ծնվել):
Եթե ունեք աշխատող վճարելու եք նաև եկամտային հարկ, սոց. վճար, դրոշմանիշային վճար:

Anushik

Պետք է հաշվառվեք որպես ԱՁ: Շրջանառության հարկի համակարգում աշխատելու դեպքում վճարելու եք տարեկան 12 000 դրամ դրոշմանիշային վճար, ամսական 5 000 դրամ շահութահարկ, 5 000 դրամ սոցիալական վճար (կատարող հանդիսանալու դեպքում), շրջանառության հարկ՝ շրջանառության 5%-ը:

Maya

Ձեր նշած վճարներին ավելանում է ամսական 5 000 դրամ շահութահարկ, 5 000 դրամ սոցիալական վճար (1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված լինելու դեպքում)։