Սրբուհի.
Բարև Ձեզ: Ես հունիս ամսից գտնվում եմ ֆիզ. արձակուրդի մեջ, բալիկս ծնվել է օգոստոսի 4-ին: Ես ե՞րբ պետք է ստանամ միջև երկու տարեկան երեխայի նպաստը։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Սրբուհի.
Բարև Ձեզ: Ես հունիս ամսից գտնվում եմ ֆիզ. արձակուրդի մեջ, բալիկս ծնվել է օգոստոսի 4-ին: Ես ե՞րբ պետք է ստանամ միջև երկու տարեկան երեխայի նպաստը։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հիմա կարող եք ստանալ երեխայի ծննդյան միանվագ նպաստը, երբ կլրանա ձեր ֆիզ.արձակուրդի ժամկետը դիմումով ձևակերպեք մինչև 2 տարեկան երեխային խնամքի արձակուրդը, այդ հրամանի օրինակը մյուս փաստաթղթերի հետ տարեք տարածքային սոցապ որպեսզի կատարեն նպաստի նշանակումը, կարող եք գումարները ստանալ նաև անկանխիկ:
Խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է (ծնողը խնամքի նպաստ ստանալու իրավունք է ձեռք բերում) դիմումը, ծնողի և երեխայի (երեխաների) անձը հաստատող փաստաթղթերը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում նաև մյուս անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային կենտրոն ներկայացվելուց հետո` ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա` խնամքի նպաստի իրավունք ունեցող անձի՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառման հասցեի մասին տվյալների:
Խնամքի արձակուրդում գտնվող ծնողին խնամքի նպաստը նշանակվում է դիմումը խնամքի արձակուրդում գտնվելու ընթացքում ներկայացվելու դեպքում՝
1) խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում.
2) դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն մասի 1-ին կետում նշված ժամկետը լրանալուց հետո:
Տարածքային կենտրոնը նշված դիմումը ներկայացվելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, ճշտում է ներկայացված տվյալների հավաստիությունը և որոշում է ընդունում նշանակել խնամքի նպաստ կամ մերժել խնամքի նպաստի նշանակումը: Խնամքի նպաստի նշանակումը մերժելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցվում է ծնողին` նշելով մերժման պատճառը:
Հարգելի Սրբուհի, Ձեր հարցադրումը հստակ չէ: Նպաստ` պետության կողմից, թե՞ ֆիրմայի կողմից հաշվարկված և վճարված:
Պետական նպաստների մասին ՀՀ օրենք, հոդված 28, մաս 1, 2.
Խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է դիմումը, ծնողի և երեխայի (երեխաների) անձը հաստատող փաստաթղթերը, իսկ ՀՀ կառավարության սահմանած դեպքերում նաև մյուս անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային կենտրոն ներկայացվելուց հետո` ըստ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում առկա` խնամքի նպաստի իրավունք ունեցող անձի՝ ՀՀ-ում հաշվառման հասցեի մասին տվյալների: