Ե՞րբ պետք է ներկայացնել մայրության նպաստի համար անհրաժեշտ փաստաթղթերը

Մելինե.

Բարև ձեզ: Մայրության նպաստի համար անհրաժեշտ փաստաթղթերը մինչև ե՞րբ կարող ենք ներկայացնել սոցապ, ի՞նչ ժամկետում: Եվ սոցապից հետո տարվու՞մ է հարկային որ փոխանցեն գումարը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիաննա

Բարև Ձեզ, Մելինե: Սկզբում պետք է ներկայացնել հարկային, հաստատելուց հետո նոր՝ Սոցապ: Դուք կարող եք հաշվարկել և վճարել աշխատողին շուտ, իսկ փոխհատուցման համար կարող եք դիմել թեկուզ հաջորդ ամիս: Կարդացեք նաև «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի հոդված 24. Նպաստը նշանակելը և վճարելը:

Tigran

Մայրության նպաստի համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում է սոցապ, գրասենյակ եթե ինքնազբաղված եք կամ Ա/Ձ, նոտար:

Meline

ՍՊԸ-ի աշխատող է: Եթե օրինակ թերթիկում նշված է, որ ապրիլի 1-ից գնում է ֆիզ., ես մինչև ե՞րբ կարող եմ ներկայացնել հարկային:

Tigran

Մայրության նպաստը վճարելուց ու եկամտային հարկի հաշվարկը ներկայացնելուց հետո:

Մարիաննա

Կարող եք ներկայացնել մի քանի ամսվա ընթացքում, բայց շատ չուշացնեք, որ չմերժեն:

իրինա

Հոդված 25. Նպաստի նշանակման համար անհրաժեշտ փաստաթղթերը

1. Նպաստի նշանակման համար հիմք է համարվում բժշկական հաստատության կողմից տրվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, որի ձևը, լրացման ու տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին նպաստ նշանակելու համար նաև հարկային մարմնի տված` սույն օրենքի 22-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված եկամուտների մասին տեղեկանքը: