Ե՞րբ ուղարկել գրանցման հայտը

Բարև Ձեզ, կարո՞ղ եմ արդյոք աշխատողի գրանցման հայտը ուղարկել ոչ աշխատանքային օր, օրինակ՝ շաբաթ օրը, որպեսզի երկուշաբթի օրվանից անցնի աշխատանքի։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
marieta

Խնդիր չեմ տեսնում աշխատանքի ընդունումից մեկ աշխատանքային օր առաջ։

Մարիաննա

Բարև Ձեզ, Մերի։ Իհարկե, կարող եք։ Նշեմ նաև, որ կարող եք գրանցման հայտը ուղարկել երկուշաբթի օրը մինչև ժամը 14։00՝ համաձայն ՀՕ հոդված 156․

Հարկային գործակալները նոր աշխատողին (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց) աշխատանքի ընդունելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ աշխատողի կողմից աշխատանքը փաստացի սկսելու օրվան նախորդող օրվա ավարտը, իսկ աշխատանքի ընդունելու օրն աշխատանքը փաստացի սկսելու դեպքում՝ մինչև աշխատանքի ընդունելու օրվա ժամը 14:00-ն, Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում նոր աշխատողի գրանցման հայտ, որտեղ ներառվում են անհատական տեղեկություններ (անունը, ազգանունը, հայրանունը, բնակության (հաշվառման) վայրը, հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը), ինչպես նաև օրենքով սահմանված այլ տեղեկություններ), բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի:

Tigran

Այո, կամ երկուշաբթի օրը մինչև ժ. 14.00: