Լիլիթ․
Բարև ձեզ։ Կասեք ինձ՝ ե՞րբ է ֆիզարձակուրդի գումարը նստում գործատու հաշվին։ Աշխատողը արձակուրդի է անցել 01.02.2022թ․։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Լիլիթ․
Բարև ձեզ։ Կասեք ինձ՝ ե՞րբ է ֆիզարձակուրդի գումարը նստում գործատու հաշվին։ Աշխատողը արձակուրդի է անցել 01.02.2022թ․։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Եթե արդեն սոցապի կողմից փոխանցման հարցն է մնացել, ապա 1-1.5 ամիս տևում է սոցապին դիմումը ներկայացնելու օրվանից սկսած:
2-րդ ամիսն է լրանում, ու՞մ պետք է դիմել ճշտելու համար։ Մերսի արձագանքելու համար։
Եթե սոցապի հետ կապված հարց է զանգեք 114 ու գործատու սուբյեկտի անվամբ դիմում ներկայացված լինելու մասին հարցրեք:
Հաշվապահ է զբաղվել այդ հարցով, այս ամիս 5000 սոց. վճարն է արտացոլվել։
Մայրության նպաստը աշխատողին վճարում է գործատուն, հետո փոխհատուցումը ստանում սոցապից։
Եթե փոխհատուցման ենթակա գումարի համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը ներկայացնելուց հետո հարկային մարմինը հաստատել է այն, Ձեզ պետք է տեղյակ պահեին, որ ներկայանայիք հաստատված փասթաղթերը վերցնելու համար, որից հետո պետք է նոր փաթեթ ներկայացնեիք սոց. ապ. ծառայություն, որը գումարը փոխանցում է 1 ամսվա ընթացքում։ Ճշտեք հաշվապահից՝ արդյոք գործընթացը ճիշտ է կատարվել։
Այսօր ճշտեցի, որ հարկայինը դեռ չի հաստատել։
Չի՞ հաստատել դեռ, թե՞ մերժել է։ 2 ամիսը շատ է, հարկայինը սովորաբար մեկ ամսում հաստատում կամ մերժում է դիմումը։
Դեռ չի հաստատել, բայց ի՞նչ պատճառով պետք է մերժի։
Օրինակ՝ սխալ կատարված հաշվարկի, աշխատողի այլ եկամուտը (այլ գործատուի կողմից վճարված) չներառելու, նույնիսկ եկամտային հարկի հաշվարկի համեմատությամբ 1 դրամ շեղումի դեպքում։
Շնորհակալ եմ պատասխանելու համար։