Ե՞րբ է տրվում երեխային հասնող նպաստը

Կարինե.

Ե՞րբ է տրվում երեխային հասնող նպաստը` 18000 դրամը, երեխայի ծնվելուց հետո՞, թե՞ բյուլետենի լրանալուց հետո: Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել նպաստը ստանալու համար: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Վիկտորյա

Հարգելի Կարինե, նպաստը նշանակվում է մինչև երեխայի 2 տարին լրանալը` հաշվարկված նրա ծննդյան ամսաթվից:

Taguhi

Երեխայի խնամքի նպաստի իրավունքը ծագում է ծնողի համար նրա` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու մասին համապատասխան գործատուի` իրավական ակտում նշված ամսից:

Irina

Հարգելի Կարինե, նպաստ ստանալու համար պետք է դիմես Ձեր տարածքային Փարոս, ներկայացնես երեխայի և քո բոլոր փաստաթղթերը, և նպաստը ստանաս թղթերը ներկայացնելու հաջորդ ամսվանից սկսած: Ինչպես նաև պետք է քո աշխատավայրից տեղեկանք տանես, որ դու գտնվում ես ծննդաբերության արձակուրդի մեջ:

Lilit

Բարև Ձեզ,
իսկ եթե ես գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում, և այդ ընթացքում ընկերությունն ունենում է նոր սեփականատեր, այդ դեպքում նոր սեփականատերը ինձ իրավունք ունի՞ աշխատանքից ազատելու: Նախապես շնորհակալություն:

Elya

Ստանում եք բյուլետենը լրանալուց հետո:

Աննա

Կխնդրեի պատասխանել հետևյալ հարցին. ես 6 ամիս գտնվել եմ երկրից դուրս, վերադարձել եմ և ցանկանում եմ դիմում գրել բաց թողնված ամիսների գումարը ետ ստանալու համար: Արդյո՞ք կա նման օրենք, որ 6 ամիսը լրանալուց հետո գումարը մնում է պետությանը:

Շնորհակալություն: