Ե՞րբ է դուրս գրվում հաշիվը

Խնդրում եմ ասեք` արդյո՞ք կա օրենքի հղում, որտեղ նշվում է, թե՞ բեռնափոխադրման վճարի հաշիվը ծառայությունը մատուցելուց հետո են գրում, թե՞ փոխանցման օրը։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Gevs

Հարգելիս, Ձեր կողմից մատնանշվածը կարգավորվում է ՀՕ հոոդված 52-57: Եթե արտահանում է, ապա ի սկզբանե, իսկ, եթե ներքին շուկայում է իրականացվում ծառայությունը, ապա կարող եք այն հետո դուրս գրել, բացառությամբ ապրանքների մատակարարման:

Karine

Ծառայությունների դիմաց հաշիվ դուրս են գրում ծառայությունը կատարելուց ավարտելուց հետո։ Եթե նախապես են գումարը փոխանցելու՝ ձևակերպեք կանխավճար։

Իննա

Ծառայությունների մատուցման հ/ա-ն կարող եք դուրս գրել ծառայությունների մատուցման ամսվա վերջում։

Տիգրան

ՀՕ 56 մաս 4. Հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում ապրանքը մատակարարելու, աշխատանքի կատարումն ավարտելու (այդ թվում՝ ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) և (կամ) ծառայության մատուցումն ավարտելու (այդ թվում՝ ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) պահին, բացառությամբ սույն հոդվածի 8-րդ և 8.1-ին մասերով սահմանված դեպքերի, իսկ բեռնագիրը դուրս է գրվում մինչև ապրանքի տեղափոխությունը:
8. Գործունեության կազմակերպման առանձնահատկություններով պայմանավորված`
1) Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերը կարող են դուրս գրվել նախօրոք՝ պայմանով, որ այդ հաշվարկային փաստաթղթում նշված ապրանքները պետք է մատակարարվեն հաշվարկային փաստաթղթում նշված՝ ապրանքների մատակարարման օրը, կամ աշխատանքները պետք է կատարվեն, կամ կատարումը ավարտվի հաշվարկային փաստաթղթում նշված՝ աշխատանքների կատարման կամ կատարումն ավարտելու օրը, կամ ծառայությունները պետք է մատուցվեն, կամ մատուցումն ավարտվի հաշվարկային փաստաթղթում նշված՝ ծառայությունների մատուցման կամ մատուցումը ավարտելու օրը.
Այսինքն՝ ամեն դեպքում ծառայության ավարտման պահին կամ օրը։

Nerses

Եթե ծառայություն է՝ կարող է հետո դուրս գրվել՝ կախված պայմանագրից և գործունեությունից։ Մատակարարման ամսաթիվը կարող է լինել հետին ամսաթվով, որ ամսին մատուցվել է ծառայությունը:

Ալլա

Ծառայությունների մատուցման պահ է համարվում կոնկրետ Ձեր օրինակում այն պահը, երբ ծառայություն մատուցողն ավարտում է ծառայություն ստացողի օգտին գործողության իրականացումը, այսինքն՝ Դուք հաշիվը դուրս եք գրում այն ժամանակ, երբ բեռը հասցնում եք հասցեատիրոջը։ ՀՕ Հոդված 40 4րդ կետի 1 ենթակետի բ։

Anushik

ՀՀ ՀՕ, հոդված 56, մաս 4. Հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում ծառայության մատուցումն ավարտելու (այդ թվում՝ ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) պահին: Ձեր դեպքում բեռնափոխադրումը ավարտելու պահին՝ անկախ վճարի ստացման հանգամանքից: