Դրոշմանիշային վճարի հետ կապված

Արմեն.

Խնդրում եմ՝ պարզաբանել, արդյո՞ք զինվորների ապահովագրության հիմնադրամին Ա/Ձ-ի կողմից հարկման տարբեր բազաների դեպքում վճարվող գումարները 18 000, 36 000 կամ 66 000 դրամ ամսական են, թե՞ տարեկան պետք է վճարվեն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Ըստ օրենքի պետք է վճարել տարեկան, սակայն ամսվա հաշվով վճարելու առումով խնդիր չկա, կարևորը վերջում ճիշտ թիվը կազմի:

Nerses

Կարող եք ամսական վճարել, կարող եք տարեկան, հաշվի առեք, որ շրջանառության հարկի համակարգում գործող անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար դրոշմանիշային վճարի հաշվարկման հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված շրջանառության հարկի հաշվարկներում արտացոլված իրացման շրջանառությունը, միկրոձեռնարկատիրության համակարգում գործող անհատ ձեռնարկատերերի համար միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության մեջ արտացոլված իրացման շրջանառությունը, հարկման ընդհանուր համակարգում գործող անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար շահութահարկի հաշվարկում արտացոլված համախառն եկամուտը:

Աննա

Կարող եք նաև կատարել ամսական կտրվածքով փոխանցումներ:

karine

Այդ վճարները տարվա համար են, որը կարող եք վճարել նաև ամսական։