Դրոշմանիշային վճար վճարելու վերաբերյալ

Թամարա Հովհաննիսյան.

Բարև ձեզ: ՀՈԱԿ ենք և ունենք ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատող, նրա փոխարեն ամեն ամիս մենք պետք է բյուջեից դրոշմանիշային վճար փոխանցե՞նք:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Եթե երեխայի խնամքի արձակուրդում գտնվելը արդեն հրամանով ամրագրված է, ապա համաձայն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի՝
Տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար դրոշմանիշային վճար չեն վճարում այն անձինք, որոնք չունեն տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ստացման ենթակա աշխատավարձ և (կամ) աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրերով ստացված եկամուտ:
Հետևաբար, եթե հղիության անաշխատունակության ժամանակահատվածը լրացել է, և գտնվում է մինչև 2տ. երեխայի խնամքի արձակուրդում, պետք չէ դրոշմանիշային վճար փոխանցեք:

Տիգրան

Իսկ սոց. վճար վճարելու՞ ենք երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողի համար:

Տիգրան

Այո, Գործատուն, որպես մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի հարկային գործակալ, մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի անունից իր միջոցների հաշվին հաշվարկում և փոխանցում է սոցիալական վճար՝ խնամքի արձակուրդ գնալու օրվան հաջորդող ամսվանից մինչև երեխայի 2 տարին լրանալու ամիսը (ներառյալ) ընկած ժամանակահատվածի համար՝ ամսական 3 000 դրամի չափով: Սույն մասի իմաստով վարձու աշխատող է համարվում բացառապես գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձը: