Բարև Ձեզ։ Մի հարց՝ եթե աշխատողը գրանցված է ոչ լրիվ դրույքով, աշխատավարձը եկամտային հարկի հաշվարկում 60 000 է, մաքուր աշխատավարձը հուլիսի 1-ից, որ փոխանցեմ, 1 500 դրոշմանիշային վճարը պիտի հանե՞մ:
Շնորհակալ եմ։
Այս դեպքում պիտի հաշվի առնեք ժամային դրույքաչափը՝ այսինքն մաքուր աշխատավարձը (բոլոր պահումները կատարելուց հետո) բաժանեք տվյալ ամսում աշխատած ժամերի քանակի վրա։ Եթե ստացվի ժամային նվազագույն դրույքաչափից (406 դրամ) ցածր, կպահեք գործատուից, հակառակ դեպքում ՝ աշխատողից։
1500-ը պետք է վճարվի գործատուի հաշվին։
Այս դեպքում պիտի հաշվի առնեք ժամային դրույքաչափը՝ այսինքն մաքուր աշխատավարձը (բոլոր պահումները կատարելուց հետո) բաժանեք տվյալ ամսում աշխատած ժամերի քանակի վրա։ Եթե ստացվի ժամային նվազագույն դրույքաչափից (406 դրամ) ցածր, կպահեք գործատուից, հակառակ դեպքում ՝ աշխատողից։
Կվճարի գործատուն։
Այս դեպքում վճարում է գործատուն։ Չեք հանում։