Դրամարկղի մուտքերը ավելի շատ են, քան ելքերը

Լիանա․

Բարև Ձեզ։ Խանութը ՍՊԸ է և աշխատում է շրջանառության հարկով։ Դրամարկղ մուտքերը լինում են ավելի շատ, քան ելքերը։ Ելք լինում է միայն բանկ մուտք անելուց և աշխատակիցներին աշխատավարձ տալուց։ Ի՞նչ ձևակերպում կարող եմ տալ, որպեսզի խնդիր չլինի։ Նախապես շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արմեն

Դե որ ընդհանրապես խնդիր չլինի, ձևակերպեք որպես շահաբաժին, ընդ որում՝ մուտքագրելով բանկային հաշվին, այնուհետև փոխանցելով ՍՊԸ մասնակցին/մասնակիցներին։ Բնականաբար, կառաջանա նաև եկամտային հարկի պարտավորություն 5 % դրույքաչափով։

Tigran

աշխատակիցներին աշխատավարձը պետք է անկանխիկ վճարեք, եթե գյուղում չի,  

Լիանա

Այդ օրենքը հուլիսի 1-ից է գործելու։

Tigran

2024-ի հուլիսի 1-ից

Գայանե

. Օրենքով կամ աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատավարձերը վճարվում են անկանխիկ ձևով 2022 թվականի հուլիսի 1-ից՝ Երևան քաղաքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների և նոտարների կողմից, 2023 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների և նոտարների կողմից, 2024 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների և նոտարների կողմից: Հաշմանդամության կարգ ունեցող անձի գրավոր դիմումի հիման վրա նրա աշխատավարձը կարող է վճարվել կանխիկ ձևով: