Դրամարկղային ելքի օրդերի լրացման հետ կապված

Sabina.

Ապրիլ ամսվա աշխատավարձը կազմում է 60.000 ՀՀ դրամ(26 օրվա համար), ֆիզ. արձակուրդ տրված է 26.04.11-12.09.11: Ամսի քանիսի՞ն ես դրամարկղից ելքի օրդեր գրանցեմ աշխատավարձի և ֆիզ. արձակուրդի համար: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տաթևիկ

Դրամարկղի ելքը արվում է վճարման օրով, իսկ արձակուրդային գումարը վճարվում է արձակուրդի հրամանի օրվանից 3 օր առաջ, ուստի տվյալ դեպքում` ապրիլի 23-ին: Հուսով եմ` օգնեցի:

N...

Ֆիզ. արձակուրդը մի շփոթեք ամենամյա արձակուրդի հետ, ֆիզի գումարը և ապրիլ ամսվա աշխատավարձը կվճարեք մայիսի 1-ից մինչև 15-ը ընկած ցանկացած աշխատանքային օր: Մանրամասն կարող եք կարդալ “Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին” օրենքը:

EvA

Ես այդքան էլ համաձայն չեմ: Տաթևիկի ասածը ճիշտ է ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի հոդված 169 2.-ի, եթե դա վերաբերվում է ամենամյա արձակուրդին: Բայց այս դեպքում այդպես չէ, քանի որ Ձեր ասած ֆիզ. արձակուրդը ժամանակավոր անաշխատունակություն է համարվում և վարձու աշխատողին տրվող հղիության և ծննդաբերության նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետում: (Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին ՀՀ օրենք հոդված 24 1.)
Այսինքն, երբ որ պետք է վճարեք Ձեր աշխատակազմի աշխատավարձը, այդ օրն էլ կարող եք վճարել Ձեր աշխատակցի ամսվա 26 օրերին համարժեք աշխատանքային օրերի աշխատավարձը և ծննդյան-հետծննդյան արձակուրդի նպաստը:
Չնայած, կարող եք նաև վճարել հենց ամսի 26-ին, դա արգելված չէ, բայց պարտադրի չէ:

Sabina

Շնորհակալություն: