Մելինե․
Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն աշխատում է բիլինգային ծրագրով, օրվա ընթացքում կարող է լինել 40-50 վճարում կանխիկով, յուրաքանչյուր վճարման համար բիլինգային ծրագիրը տալիս է դրամարկղի մուտքի օրդեր: Ես կարո՞ղ եմ մեկ նոր օրդերով ամբողջ օրվա գումարը մուտք անեմ դրամարկղային գիրք։
Այո, կարող եք։
ինձ թվում է կարելի է,
Իսկ այս դեպքում վճարողի տեղում գանձապահն է ստորագրու՞մ։
եթե հաստիքով նման մարդ կա կամ հաշվետար, աշխատողների թվով է որոշվում գանձապահ ունենալը
Մուտքագրումը կատարում է էլեկտրոնային դրամարկղային գրքի վարման համար պատասխանատու անձը (օգտվողը)։