Տիգրան.
Ողջույն: Ես ՀԿ նախագահ եմ: Ինձ դրամաշնորհ է փոխանցվել: Ես կանխիկացրել եմ 2010 թ դեկտեմբերի 30-ին: Ծրագիրն իրականացրել եմ հունվարի 8-10-ը: Հարկայինը իմ դրամարկղային գիրքը հաստատել է 2011թ. հունվարի 12-ին: Խնդրում եմ տեղեկացնել, արդյոք կա՞ այստեղ օրենքի խախտում, թե՞ ոչ: Նաև ես սխալ եմ լրացրել դրամարկղային գիրքս: Ինչպե՞ս կարող եմ ուղղում կատարել:
Հարգելի Տիգրան, դրամարկղային գիրքը կարող եք լրացնել` գումարը դրամարկղ մուտք անելով հունվարի 12-ին` կիրառելով 2281 հաշիվը` “Ընթացիկ դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով”: դ-տ 2281 կ-տ 2521 դեկտեմբերի 30-ին, ապա հունվարի 12-ին դ-տ 2511 կ-տ 2281:
Խնդրում եմ օգնեք, ինձ պետք է հայտի ձև դրամարկղի գիրք ստանալու համար: