Դրամարկղային գրքի վարման կարգ

Manush.

Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ ծանոթացնել դրամարկղային գրքի վարման կարգը: Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Սյուզի

ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
502
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ընդունված է
26 դեկտեմբերի 2002 թ.
Գ Լ ՈՒ Խ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի նպատակը
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրա-
պետության արժույթով և արտարժույթով դրամարկղային գործառնությունների իրականացման,
ինչպես նաև կանխիկ դրամի պահպանման հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը
1. Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական
անձանց, պետական և այլ հիմնարկների, դրանց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող
առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), օտարերկրյա կազ-
մակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժա-
նումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների) (այսուհետ՝ կազմակերպություններ) վրա:
2. Սույն օրենքը չի տարածվում բանկերի և դրանց առանձնացված ստորաբաժանումների (մասնա-
ճյուղերի, ներկայացուցչությունների), այդ թվում՝ օտարերկրյա բանկերի առանձնացված ստորաբաժա-
նումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), արտարժույթի առք ու վաճառքի գործառնություն-
ներ իրականացնող անձանց, վարկային կազմակերպությունների վրա:
Հոդված 3. Դրամարկղային գործառնությունների մասին օրենսդրությունը
Դրամարկղային գործառնությունների մասին օրենսդրությունը ներառում է սույն օրենքը, ինչպես նաև
սույն օրենքով նախատեսված դեպքերում կառավարության որոշումները:
Հոդված 4. Օրենքում օգտագործվող հասկացությունները
Ստորև բերված հասկացությունները սույն օրենքում օգտագործված են հետևյալ իմաստներով՝
– կանխիկ դրամ ՝Հայաստանի Հանրապետության արժույթը և արտարժույթը թղթադրամների կամ մետա-
ղադրամների տեսքով.
– դրամարկղային գործառնություն՝ կանխիկ դրամի մուտքագրումը կազմակերպություն, ելքագրումը
կազմակերպությունից, ինչպես նաև շարժը դրամարկղների ու հաշվետու անձանց միջև.
– դրամարկղ՝ կանխիկ դրամի ընդունման, պահպանման և բացթողման համար նախատեսված պահոց
(պահեստարան).
– գանձապահ՝ կազմակերպության աշխատակից, որն իրականացնում է կանխիկ դրամի ընդունումը
(մուտքագրումը) կազմակերպության դրամարկղ և բացթողումը (ելքագրումը) կազմակերպության
դրամարկղից.
– առհաշիվ տրված կանխիկ դրամ ՝ գործուղման կամ կազմակերպության անունից վճարումներ կատարե-
լու նպատակով կազմակերպության աշխատակիցներին կամ կառավարման մարմիններում ներ-
գրավված անձանց տրված կանխիկ դրամ.
– հաշվետու անձ՝ կազմակերպության աշխատակից կամ կառավարման մարմիններում ներգրավված
անձ, որին գործուղման կամ կազմակերպության անունից վճարումներ կատարելու նպատակով
տրվել է կանխիկ դրամ.
– դրամարկղային գիրք՝ գրանցամատյան, որում գրանցվում է դրամարկղում կանխիկ դրամի մնացորդը
ժամանակաշրջանի սկզբի և վերջի դրությամբ, ինչպես նաև կանխիկ դրամի մուտքը դրամարկղ և
ելքը դրամարկղից:
ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
503
Գ Լ ՈՒ Խ II
ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ
ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
Հոդված 5. Դրամարկղային գործառնությունների իրականացումը
1. Դրամարկղային գործառնություններն իրականացվում են դրամարկղի և (կամ) հաշվետու անձանց
միջոցով:
2. Դրամարկղային գործառնությունների իրականացման, այդ թվում՝ դրանց փաստաթղթավորման և
դրամարկղային գրքի վարման կարգը սահմանում է կառավարությունը:
3. Երբ բանկից ստացված կանխիկ դրամը ենթակա է մուտքագրման կազմակերպության դրամարկղ,
մուտքագրումը պետք է կատարվի առնվազն կանխիկ դրամը բանկային հաշվից հանելու հաջորդ օրը: Երբ
դրամարկղից ելքագրված կանխիկ դրամը ենթակա է մուտքագրման կազմակերպության բանկային
հաշիվներ, մուտքագրումը պետք է կատարվի առնվազն կանխիկ դրամը դրամարկղից հանելու հաջորդ
օրը:
Հոդված 6. Կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանափակումները
1. Կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանվում են հետևյալ սահմանափակումները՝
ա) ապրանքների, ծառայությունների, աշխատանքների միանվագ գնման դեպքում դրանց դիմաց կան-
խիկ դրամով վճարման գումարի առավելագույն չափը՝
Սահմանափակման կիրառման ամսաթիվը (սկսած) Սահմանափակման մեծությունը (հազար դրամ)
01.07.2003թ. 500
01.01.2004թ. 300
01.01.2005թ. 300
բ) մեկ ամսվա ընթացքում ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ
ակտիվների), ծառայությունների, աշխատանքների գնումների դիմաց կանխիկ դրամով վճարման
գումարի առավելագույն չափը՝
Սահմանափակման կիրառման ամսաթիվը (սկսած) Սահմանափակման մեծությունը (մլն դրամ)
01.07.2003թ. 5
01.01.2004թ. 3
01.01.2005թ. 3
2. Սույն հոդվածում նշված սահմանափակումների կիրառման իմաստով կանխիկ դրամով վճարում
են համարվում գնման դիմաց կատարված բոլոր վճարումները, ներառյալ՝ կանխավճարները, առհաշիվ
տրված կանխիկ դրամի հաշվին կատարվող վճարումները:
3. Սույն հոդվածում նշված սահմանափակումները չեն տարածվում աշխատավարձի, դրան հավասա-
րեցված վճարումների, նպաստների, կրթաթոշակների, կենսաթոշակների և այլ համանման վճարումների,
գործուղման և դաշտային բավարարման նպատակով կատարվող վճարումների, ներկայացուցչական
ծախսերի դիմաց կատարվող վճարումների, ֆիզիկական անձանց հետ կնքված գրավոր քաղաքացիաիրա-
վական պայմանագրերի համաձայն կազմակերպությանը մատուցված ծառայությունների և կազմակեր-
պության համար կատարված աշխատանքների դիմաց կատարվող վճարումների, ֆիզիկական անձանց
կատարվող՝ նրանց ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապ չունեցող վճարում-
ների, գյուղատնտեսական մթերքներ մթերող կազմակերպությունների կողմից գյուղացիական տնտեսու-
թյուն վարող քաղաքացիների հետ կնքված գրավոր պայմանագրերի հիման վրա նրանցից գնված
գյուղատնտեսական մթերքների դիմաց վճարումների, կառավարության կողմից սահմանված չափաքա-
նակներով պետական հատուկ նշանակության ապրանքների, ծառայությունների և աշխատանքների դի-
մաց վճարումների, ինչպես նաև կառավարության սահմանած դեպքերում անհետաձգելի վճարումներ
կատարելու անհրաժեշտության առկայության դեպքում կատարվող վճարումների վրա:
(6-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-195-Ն)
ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
504
Հոդված 7. Առհաշիվ տրված գումարների նկատմամբ սահմանափակումները
1. Միևնույն անձին առհաշիվ կանխիկ դրամ չի կարող տրվել, եթե նրա կողմից նախկինում ստացված
առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվությունը կազմակերպությունում այդ հաշվետվություն-
ների ընդունման համար պատասխանատուին դեռևս չի ներկայացվել, բացառությամբ այն դեպքերի, երբ
հաշվետվության ներկայացման ժամկետը չի լրացել:
2. Կազմակերպությունների կողմից առհաշիվ տրված կանխիկ գումարների նկատմամբ կառավարու-
թյունը կարող է սահմանել հետևյալ ժամկետային սահմանափակումները՝
ա) գործուղումից տարբեր նպատակներով առհաշիվ տրված գումարների՝ ըստ նպատակի ծախսման
կամ կազմակերպության դրամարկղ կամ բանկային հաշիվ վերադարձնելու առավելագույն ժամ-
կետ.
բ) գործուղման նպատակով տրված կանխիկ դրամի՝ ըստ նպատակի չծախսված մասի կազմակերպու-
թյան դրամարկղ կամ բանկային հաշիվ վերադարձնելու առավելագույն ժամկետ:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված` առհաշիվ տրված գումարների նկատմամբ սահ-
մանափակումները չեն տարածվում այն կազմակերպությունների վրա, որոնց աշխատակիցների թիվը չի
գերազանցում երկուսը:
Հոդված 8. Պետական հիմնարկների դրամարկղային գործառնությունների նկատմամբ այլ
սահմանափակումները
Եթե օրենքով կամ կառավարության որոշմամբ պետական հիմնարկների կանխիկ դրամով վճարում-
ների և առհաշիվ տրված գումարների նկատմամբ սահմանված են այլ սահմանափակումներ, ապա սույն
օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածներով սահմանված սահմանափակումների փոխարեն գործում են այդ սահ-
մանափակումները:
Գ Լ ՈՒ Խ III
ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
Հոդված 9. Կազմակերպության ղեկավարի պարտականությունները կանխիկ դրամի պահպանման
գործում
Կազմակերպության դրամարկղում (դրամարկղներում) պահվող արժեքների պահպանման, ինչպես
նաև փոխադրման անվտանգության ապահովության պատասխանատվությունը կրում է կազմակերպու-
թյան գործադիր մարմնի ղեկավարը, եթե կազմակերպության կառավարման համապատասխան մարմնի
որոշմամբ այդ պատասխանատվությունը չի դրված այլ անձի վրա:
Հոդված 10. Գանձապահի պարտականությունները կանխիկ դրամի պահպանման գործում
1. Գանձապահն իրականացնում է կանխիկ դրամի ընդունումը (մուտքագրումը) կազմակերպության
դրամարկղ և բացթողումը (ելքագրումը) կազմակերպության դրամարկղից:
2. Գանձապահին արգելվում է իր պարտականությունների կատարումը փոխանցել ուրիշ անձանց՝
առանց կազմակերպության ղեկավարի հրամանի (որոշման):
3. Գանձապահի պարտականությունները չեն կարող դրվել կազմակերպության այն աշխատակիցների
վրա, որոնք իրավունք ունեն ստորագրել դրամարկղային փաստաթղթերը, բացառությամբ այն կազմա-
կերպությունների, որոնց աշխատակիցների թիվը չի գերազանցում երեքը:
Գ Լ ՈՒ Խ IV
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
Հոդված 11. Դրամարկղային գործառնությունների մասին օրենսդրության պահանջների խախտման
համար պատասխանատվությունը
Դրամարկղային գործառնությունների մասին օրենսդրության պահանջները խախտելու համար կազ-
մակերպությունները պատասխանատվություն են կրում սույն օրենքով սահմանված կարգով:
ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
505
Հոդված 12. Դրամարկղային գործառնությունների սահմանափակումները չպահպանելը
Կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված սահմանափա-
կումները չպահպանելու դեպքում գանձվում է տուգանք՝ կանխիկ դրամով վճարումների թույլատրված
չափը գերազանցող գումարի (խախտման գումար) 5 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան սահմանված
նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը և ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի
հազարապատիկը: Սահմանափակումների չպահպանելն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում,
դրանք կրկին չպահպանելու դեպքում գանձվում է տուգանք` խախտման գումարի 10 տոկոսի չափով,
բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը և ոչ ավելի, քան սահ-
մանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը:
Սույն հոդվածով նախատեսված տուգանքը ենթակա է վճարման պետական բյուջե՝ խախտումը
հայտնաբերելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:
Հոդված 13. Դրամարկղային գործառնությունները դրամարկղային գրքում չգրանցելը, դրամարկղային
գրքի վարման կանոնները խախտելը
Դրամարկղային գործառնությունները դրամարկղային գրքում չգրանցելու դեպքում գանձվում է տու-
գանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ դրամարկղային գործառ-
նությունները դրամարկղային գրքում չգրանցելն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, դրանք
կրկին չգրանցելու դեպքում` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի
չափով:
Դրամարկղային գրքի վարման օրենսդրությամբ սահմանված կանոնները խախտելու դեպքում գանձ-
վում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, իսկ դրամարկղային
գրքի վարման օրենսդրությամբ սահմանված կանոնների խախտումն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա
ընթացքում, դրանք կրկին խախտելու դեպքում` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի
հիսնապատիկի չափով:
Սույն հոդվածով նախատեսված տուգանքները ենթակա են վճարման պետական բյուջե՝ խախտումը
հայտնաբերելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:
Հոդված 14. Դրամարկղային գործառնությունների մասին օրենսդրության պահանջների պահպանման
նկատմամբ վերահսկողությունը
Դրամարկղային գործառնությունների մասին օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ
վերահսկողությունն իրականացնում են հարկային մարմինները: Սույն օրենքով սահմանված տուգանք-
ները նշանակվում են հարկային մարմինների ղեկավարների որոշմամբ: Տուգանքի գումարը տասնօրյա
ժամկետում չվճարելու դեպքում գումարները գանձվում են հարկային մարմինների հայցով` հօգուտ պե-
տական բյուջեի:
Գ Լ ՈՒ Խ V
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
Հոդված 15. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության Նախագահ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ
28 հունվարի 2003 թ., Երևան
ՀՕ -501-Ն

Աննա

Բարև Մանուշ ջան,դրամարկղի գիրքը լրացնելիս էջի վերևի մասում լրացնում եք ամիս-ամսաթիվը ,օրինակ` 1-31 Հունվար 2010թ.,սկզբնական մնացորդը տողում դրամարղի մնացորդն եք գրում`ամեն ամսվա վերջում գոյացած մնացորդը,համարը տողում գրում եք դրամարկղի մուտքի և ելքի օրդերների համարները հերթականությամբ `կախված ամսաթվից,բնականաբար ամսաթիվը տողում գրում եք հերթական ամսաթիվը,վճարողի անունը,ազգանունը,վճարման բնույթը տողում գրում եք կամ վճարման նպատակը կամ այն անձի անուն-ազգանունը ում տալիս եք գումար,կամ ով գումարը մուտք է անում դրամարղ,լրացնում եք դրամարկղի հետ թղթակցող հաշիվը թղթակցող հաշիվը տողում,մուտքը տողում լրացնում եք այն գումարը ,որը մուտք է եղել դրամարկղ,ելքը տողում`որը դրամարկղից դուրս է գալիս,ամենաներքևի տողում ,որտեղ գրված է տեղափոխում,գրում եք մուտքի և ելքի հանրագումարները,նույնը անում եք հետևի էջում,եթե Ձեր մուտքի և ելքի օրդերները շատ են և չեն բավականացնում մեկ էջը,ներքևում նորից գրում եք հանրագումարը`երկու էջերի մուտքի և ելքի օրդերների,և վերջաապես վերջնական մնացորդ տողում ստանում եք արդյունքը`սկզբնական մնացորդ գումարած մուտքի օրդերների հանրագումար և հանած ելքի օրդերների հանրագումար,ընդամենը տողում լրացնում ամսաթիվը ,ինչպես վերևում գրեցի օրինակը,և գրում եք տվյալ ամսում մուտքի և ելքի օրդերների քանակը ,գանձապահը և հաշվապահը ստորագրում են և վերջ: Մանուշ ջան չմոռանաս պատճենահանող սև թուղթը դնես, որ թերթի մյուս էջում արտատպի

Շուշանիկ

Կ Ա Ր Գ
ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

III. ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳԻՐՔ ՎԱՐԵԼԸ
14. Կանխիկ դրամի բոլոր մուտքագրումները և ելքագրումները գրանցվում են դրամարկղային գրքում (ձև N 5` Դր-5)՝ մուտքի և ելքի օրդերների հիման վրա:
15. Կազմակերպությունն իր կողմից օգտագործվող յուրաքանչյուր արժույթի համար վարում է առանձին դրամարկղային գիրք, որի թերթերը պետք է լինեն համարակալված, թելակարված: Դրամարկղային գիրքը կնքվում և համարակալվում է հարկային մարմնի կողմից:
Դրամարկղային գրքերը տարածքային հարկային մարմնի կողմից կնքվելու պահանջը պետական և համայնքային հիմնարկների համար ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:
Այն կազմակերպությունները (այդ թվում` պետական և համայնքային հիմնարկները), որոնց դրամարկղային գրքերը մինչև սույն կարգն ուժի մեջ մտնելն արդեն կնքված են հարկային մարմնի կողմից, կարող են շարունակել վարել դրանք` մինչև 2004 թվականի հունվարի 1-ը:
16. Գանձապահը դրամարկղային գրքում գրանցումները կատարում է գրչով, պատճենահան թղթի օգնությամբ` 2 օրինակից:
17. Արգելվում է դրամարկղային գրքում ջնջումներ և առանց ծանոթագրության ուղղումներ կատարելը: Ուղղումների մասին ծանոթագրության կատարման համար անհրաժեշտ է սխալ կատարված գրանցման վրա գիծ քաշել՝ այնպես, որ հնարավոր լինի կարդալ նախկին գրառումը և կատարել նոր գրառում: Կատարված ուղղումները վավերացվում են գանձապահի և գլխավոր հաշվապահի ստորագրությամբ` նշելով ուղղումը կատարելու ամսաթիվը:
18. Դրամարկղային գրքում գրանցումը կատարվում է յուրաքանչյուր մուտքի կամ ելքի օրդերի հիման վրա` ոչ ուշ, քան կանխիկ դրամի ստացման կամ վճարման օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում: ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպություններում դրամարկղային գրքում գրանցումը կատարում են յուրաքանչյուր մուտքի կամ ելքի oրդերի հիման վրա` ոչ ուշ, քան դրամարկղային գրքի յուրաքանչյուր թերթի (գրանցումների) եզրափակման օրը: Տեղեկագրով կանխիկ դրամ վճարելիս` դրամարկղային գրքում գրանցումը կատարվում է սույն կարգի 6-րդ կետում նշված ժամկետում դրամարկղային ելքի օրդերի կազմման օրը: Դրամարկղային գրքի յուրաքանչյուր թերթի (գրանցումների) եզրափակումը կատարվում է ոչ պակաս, քան յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` ամսվա վերջին օրվա դրությամբ, ոչ ուշ, քան ամսվա վերջին հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում: Գանձապահը եզրափակելիս հաշվում և գրանցում է բոլոր մուտքագրված և ելքագրված գումարների հանրագումարները, ինչպես նաև եզրափակման օրվա վերջի դրությամբ դրամարկղում առկա կանխիկ դրամի մնացորդը: Գանձապահը դրամարկղային գրքի եզրափակված թերթի կտրվող մասը` մուտքի ու ելքի օրդերների և դրանց կից փաստաթղթերի հետ միասին, որպես գանձապահի հաշվետվություն, հանձնում է հաշվապահություն, որի դիմաց ընդունող հաշվապահն ստորագրում է դրամարկղային գրքում:
(18-րդ կետը լրաց. 07.08.08 N 1016-Ն)
19. Դրամարկղային գիրքը սույն կարգի պահանջներին համապատասխան վարելու նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է կազմակերպության գլխավոր հաշվապահը, եթե կազմակերպության ղեկավարի որոշմամբ այդ պարտականությունը չի դրվել մեկ այլ աշխատողի վրա:

Emil

Մանուշ ջան, եթե հնարավորություն ունես գրախանութից գնի <>, այնտեղ կգտնես քո բոլոր հարցերի պատասխանը: Արժեքն էլ մատչելի է, եթե չեմ սխալվում 900 դրամ: