Լիլիա.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել, ինչով է հիմնավորվում դրամարկղի գրքում ազատ տեղում ” Z ” դնելը: Կա՞ ինչ որ մի օրենք, որոշում, որտեղ կարող եմ ինչ որ տեղեկատվություն կարդալ դրա մասին (պարզ է, որ դա արվում է լրացուցիչ գրառումներ կատարելուց խուսափելու համար):
Հետաքրքիր հարց է, երևի չկա հստակ օրենք դրա մասին (իմ կարծիքով), սակայն իրավաբանության մեջ կա նախադեպ հասկացություն, այսինքն եթե պատմականորեն ձևավորված գործողություն է, ուրեմն արգելքներ չկան: