Արման.
Հարգելի կոլեգաներ, կոչ եմ անում քննարկել դրամարկղային գրքերի վարման հետ կապված նոր փոփոխությունը, համաձայն որի դրամարկղային գրքերը վարելու ենք էլեկտրոնային եղանակով: Ե՞րբ է օրենքը մտնելու ուժի մեջ, արդյո՞ք լինելու է ցանկությամբ, թե՞ պարտադիր: Արդյո՞ք կողմ եք այդ նախագծի ընդունմանը:
Իհարկե կողմ ենք:
Օրենքը ուժի մեջ է մտնելու 2014թ-ին ու լինելու է պարտադիր: Իսկ ինչ վերաբերում է կողմ կամ դեմ լինելուն, ապա մի կողմից սա կարելի է դիտարկել առավելություն, իսկ մեկ այլ կողմից՝ թերություն…
Ցանկության դեպքում հիմա էլ կարող եք վարել էլեկտրոնային եղանակով, միայն պետք է տվյալ ՏՀՏ-ին դիմել, որպեսզի ակտիվացնեն ձեր էլեկտրոնային դրամարկղի գիրքը…
Շատ վատ լուր էր, պարա՞պ են մնացել: Չեն թողնում` հանգիստ աշխատենք:
Ես կողմ եմ Մոնիկայի կարծիքին, ազատ գրաֆիկով աշխատող հաշվապահները կորան:
Իսկ վարելու ձևը արդեն հայտնի՞ է: Ես, ճիշտն ասած, դեռ չեմ ուսումնասիրել և լրացնելու ձևի մասին տեղյակ չեմ: