Դպրոցի գլխավոր հաշվապահը արձակուրդում է

Լուսինե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել. եթե դպրոցի գլխավոր հաշվապահը արձակուրդում է, և դպրոցը չունի ուրիշ հաշվապահ, ո՞վ է գործերը կատարում: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արման

ՀՀ օրենքը հաշվապահական հաշվառման մասին.

Հոդված 11. Կազմակերպության ղեկավարի իրավունքները և պարտականությունները հաշվապահական հաշվառման կազմակերպման գործում

1. Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը (այսուհետ` կազմակերպության ղեկավար) պատասխանատվություն է կրում հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում կազմակերպելու համար:

2. Հաշվապահական հաշվառման աշխատանքների ծավալից կախված` կազմակերպության ղեկավարն իրավունք ունի հաշվապահական հաշվառումը վարել`

– կառուցվածքային ստորաբաժանում համարվող հաշվապահական ծառայության միջոցով,

– կազմակերպության աշխատակիցը համարվող հաշվապահի միջոցով,

– հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատերերի, իսկ կուսակցությունների, հասարակական և կրոնական կազմակերպությունների համար` նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց միջոցով,

– անձամբ:

3. Կազմակերպության ղեկավարը պարտավոր է`

ա) սահմանել կազմակերպության հաշվապահական հաշվառման քաղաքականությունը` հաշվապահական հաշվառում վարելու և ֆինանսական հաշվետվություններ կազմելու նպատակով կիրառվող սկզբունքների, հիմունքների, եղանակների, կանոնների, ձևերի և արարողակարգերի ամբողջությունը.

բ) ապահովել հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելն ու ներկայացնելը:

Լուսինե

Շնորհակալություն:

Shogher

Դպրոցում ֆինանսական ստորաբաժանում չկա, չկա նաև ուրիշ որևէ հաստիք, որ կարողանա փոխարինել հաշվապահին:

Լուսինե

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել հարցիս` եթե քոլեջի գլխավոր հաշվապահն արձակուրդի մեջ է, իրավունք ունի՞ գնալ գործուղման: Շնորհակալություն: