Դեղատուն բացելու վերաբերյալ

Նաիրա.

Բարև Ձեզ:
Ես ուզում եմ բացել դեղատուն, բայց համապատասխան մասնագիտություն չունեմ, կարո՞ղ եմ, թե՞ ոչ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Կարող եք բացել, անձամբ չի կարելի վաճառք իրականացնել, անպայման դեղագետի պետք է ընդունեք աշխատանքի, լիցենզիան տրամարվում է մասնագետի ու համապատասխան պայմանները ապահովելու դեպքում:

Մարիաննա

Բարև Ձեզ:
ՀՀ կառավարության 2016 թվականի հունիսի 30-ի N 669-Ն որոշում.
«Դեղատնային գործունեության լիցենզիա ստացած իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը դեղատանը կամ դեղատնային կրպակում դեղերի ընդունում, պահպանում, իրացում և բացթողում կարող է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված և պետական հավատարմագրում ունեցող ուսումնական հաստատություն ավարտած, օրենքով սահմանված կարգով որակավորված, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր կամ մասնագիտական գործունեության հավաստագիր ստացած դեղագետների կամ դեղագործների միջոցով: Ընդ որում, դեղատնային գործունեության համար լիցենզավորված անհատ ձեռնարկատերը, եթե նա համապատասխանում է սույն կետով դեղագետին կամ դեղագործին ներկայացվող որակավորման պահանջներին, դեղատանը կամ դեղատնային կրպակում դեղերի ընդունում, պահպանում, իրացում և բացթողում կարող է իրականացնել անձամբ:
Դեղատնային գործունեությունը դեղատան միջոցով իրականացնող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը պետք է ունենա առնվազն մեկ դեղագետ՝ բացառությամբ այն դեպքի, երբ անհատ ձեռնարկատերը համապատասխանում է սույն կետով դեղագետին ներկայացվող պահանջներին»:
Կարդացեք նաև Լիցենզավորման մասին ՀՀ օրենքը:

karine

Այո, կարող եք դեղատուն բացել, բայց պետք է ընդունեք լիցենզիա ունեցող դեղագետ։ Անձամբ առևտուր չեք կարող իրականացնել։