Բարև Ձեզ: Արդյո՞ք դեղատները և ատամնաբուժարանները կարող են համարվել միկրոձեռնարկատեր:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Բարև Ձեզ: Արդյո՞ք դեղատները և ատամնաբուժարանները կարող են համարվել միկրոձեռնարկատեր:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Ոչ, չեն կարող:
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել`
2) խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, աուդիտորական, ինժեներական, գովազդային, դիզայներական, մարկետինգային, թարգմանչական, փորձագիտական, բժշկական, ատամնատեխնիկական ծառայություններ, տեղեկատվության մշակման (այդ թվում՝ տեղեկատվության հավաքման ու ընդհանրացման) և փոխանցման (հաղորդման), գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական և փորձարարական-տեխնոլոգիական (տեխնոլոգիական) աշխատանքներ կատարողները, Երևան քաղաքի վարչական սահմաններում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնողները:
3) Երևան քաղաքի վարչական սահմաններում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս՝ առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև անձնական օգտագործման ավտոմեքենաների առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ կամ էլեկտրոնային առևտրի շրջանակներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը:
Ոչ, չեն կարող, օրենքով չի թույլատրվում, դեղերը համարվում են առևտուր: Երևանում հատկապես չի կարելի, ատամնաբուժարաններին ընդհանրապես չի թույլատրվում աշխատել միկրոյի համակարգում:
Դեղատները կարող են, իսկ ատամնաբուժարանները ոչ։
Ոչ, հարկվում են շրջհարկով:
ՀՀ ՀՕ-ի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի սահմանափակումները վերաբերում են միայն բժշկական ծառայություններին։ Հետևաբար այլ պայմանները բավարարելու պարագայում դեղատները կարող են աշխատել միկրոձեռնարկատիրությամբ, իսկ ատամնաբուժարանները՝ ոչ։
Այլ պայմանը շեմը չգերազանցե՞լն է:
Հարկային օրենսգիրք՝
Հոդված 267.Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները