Աննա.
Բարև ձեզ: Դեկրետից դեկրետ գնալու դեպքում դեկրետային գումար տալի՞ս են։ Իմ դեկրետը լրանում է սեպտեմբերի վերջին, իսկ այդ ժամանակ իմ հղիությունը կլինի 5 ամսական։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Աննա.
Բարև ձեզ: Դեկրետից դեկրետ գնալու դեպքում դեկրետային գումար տալի՞ս են։ Իմ դեկրետը լրանում է սեպտեմբերի վերջին, իսկ այդ ժամանակ իմ հղիությունը կլինի 5 ամսական։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Բարև Ձեզ, Աննա:
Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը: «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ մաս:
Սակայն Դուք նշել եք, որ Ձեզ մոտ հղիության 5-րդ ամիսն է լինում, այն դեռ շուտ է հղիության և ծննդաբերության արձակուրդ գնալու համար: Այսինքն՝ եթե այդ ժամանակ ամբողջությամբ լրանում է երեխայի խնամքի համար Ձեզ տրամադրված արձակուրդը, ապա Դուք պետք է վերադառնաք աշխատանքի, աշխատեք 2 ամիս, հետո նորից գնաք դեկրետ:
Բարև Ձեզ։ Ներեցեք բայց եթե ես վերցրել եմ դեկրետը 3 տարով և այն վերջանում է 2023 թ սեպտեմբերի վերջ .և 2 բալիկս կծնվի 23թ հունվար ամսին այսինքն ստացվում է որ դեռ կլինեմ դեկրետի մեջ այդ դեպքում ինչպե՞ս է արվում։
Չեք նշել՝ Դուք վերցրել եք մինչև երե՞ք, թե՞ երկու տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, որպեսզի հստակ լինի՝ աշխատանքի վերադառնալու հարց կա, թե ոչ: