Անի.
Աշխատակիցը գտնվում է ֆիզ. արձակուրդի մեջ: Ֆիզ. արձակուրդը վճարելու ժամանակ, միջին աշխատավարձի հաշվարկման համար հիմք ենք վերցրել նրա երկրորդ աշխատավայրի աշխատավարձը, որտեղ ձևակերպված է մինչ օրս: Այժմ աշխատողը գնում է ֆիզ. արձակուրդից ֆիզ. արձակուրդ: Ինչպե՞ս է վճարվում նրա երկրորդ ֆիզ. արձակուրդը և ու՞մ կողմից է վճարվում։
Կողմը, ով պետք է վճարի բյուլետենը, ընտրում է աշխատակիցը, նույն հաշվարկն է կատարվում, հիմք ընդունելով մինչև առաջին ֆիզ արձակուրդ գնալուց առաջ ստացված աշխատավարձը։
Համատեղությամբ աշխատելու դեպքում մայրության նպաստը հաշվարկվում և վճարվում է գործատուներից մեկի (վարձու աշխատողի ընտրությամբ, որին ներկայացվել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ) կողմից:
Շնորհակալ եմ
Համատեղությամբ աշխատելու դեպքում մայրության նպաստը հաշվարկվում և վճարվում է գործատուներից մեկի (վարձու աշխատողի ընտրությամբ, որին ներկայացվել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ) կողմից: Հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ՝ Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը, այսինքն վերցնում եք աշխատանքային պայմանագրով ֆիքսված աշխատավարձի չափը (հիմք՝ ՀՀ օրենքը ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ, 22 հոդված 9 կետ)