Դեկրետային արձակուրդ

Ելենա.

Հարգելի հաշվապահներ, շուտով պատրաստվում եմ գնալ դեկրետային արձակուրդի:Աշխատել եմ ավելի քան մի տարի: Հուլիսի 20-ին կստանամ անաշխատունակության թերթիկ: Վերջին 3 ամիսներից 1-ին եղել եմ արձակուրդում:
Ինչպե՞ս հաշվարկեմ ինձ հասանելի նպաստը եթե՝
Մարտ – 35000 աշխատավարձ;
Ապրիլ – 35000դր աշխատավարձ;
Մայիս – ամբողջ ամիսը գտնվել եմ արձակուրդում եւ հաշվարկվել է 32237դր արձակուրդային;
Հունիս – 35000 աշխատավարձ:
Որ ամիսներն են մասնակցում հաշվարկին?
Եթե կարելի է մանրամասն գրեք հաշվարկի ձեւը:
Կանխավ շնորակալությամբ Ելենա:)

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Նաիրա

Ելենա ջան ըստ “ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ” Օ Ր Ե Ն Ք Ի 22-րդ հոդվածի`
Ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդած 3 oրացուցային ամիսներին վարձու աշխատողի համար հաշվարկված վճարովի ամենամյա արձակուրդի կապակցությամբ վճարված գումարը, պարգևատրումները և աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից տրվող միանվագ գումարները միջին ամսական աշխատավարձում (եկամտում) հաշվառվում են գումարի մեկ տասներկուերորդի չափով:
Դա նշանակում է,որ ձեր մայիս ամսվա 32237դր արձակուրդայինի գումարի 1/12-րդ մասն եք վերցնելու,այսինքն`
ապրիլ 35000 դր.
մայիս 32237 / 12=2687 դր.
հունիս 35000 դր.
Այս 3 ամիսների գումարները գումարում եք իրար բաժանում 3-ի` երեք ամսվա միջին աշխատավարձը ստանալու համար`35000+2687+35000=72687/3=24229 միջին աշխատավարձ:
Այնուհետև 24229/30,4*140=111581 դրամ ,որն էլ ձեր 140 օրվա անաշխատունակության նպաստի գումարն է կազմում:

Արփինե

Շնորհակություն հարցիս պատասխանելու համար,
Որքան պետք է կազմի ՓՄՁ-երի տարեկան շրջանառությունը, արտահայտված ՀՀ դրամով` ԱԱՀ դաշտում գործելու համար:

Ելենա

Շատ շնորակալ եմ պատասխանի համար: