Աննա.
Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատողը կազմակերպությունը զբաղվում է մեքենայի առքուվաճառքով։ Ավտոմեքենան ներմուծելիս վճարված ԱԱՀ-ի գումարը ե՞րբ կարող է ստանալ որպես ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար։ Նկատի ունեմ, ԱԱՀ-ի հաշվետվությամբ ներմուծումից առաջացած դեբետային գումարը ե՞րբ է մուտքագրվում միասնական հաշվին։ (Համապատասխան դիմումը 261 ձևը ներկայացնելուց հետո նկատի ունեմ)։
Ներմուծումից առաջացած ԱԱՀ գումարը այդ ժամանակ էլ մուտքագրվում է միասնական հաշվին, դա կարող եք տեսնել։Մաքսայինին վճարված գումարը կարող եք ստանալ միայն հետո արտահանման ժամանակ, իսկ ներսում կարող եք հաշվանցել։