Դեբետ և կրեդիտ

Armine.

Բարև կոլեգաներ, ես նոր եմ սկսել ուսումնասիրել հաշվապահությունը և դժվարանում եմ դեբետ և կրեդետ հասկացություններում, եթե կարող եք` օգնեք ինձ: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Գևորգ

Հարգելի Արմինե, Դեբետ և Կրեդիտ հասկացությունը իրենից ներկայացնում է հետևյալ իմաստը` Դեբետ-Ավելացում, Կրեդիտ-Պակասեցում: Համենայն դեպս ես հասկանում եմ այդպես:

Շուշանիկ

Հաշվապահական հաշիվը երկու կողմից բաղկացած մի աղյուսակ է, որի մի կողմում գրանցվում է հաշվի գումարի ավելացումը, իսկ մյուս կողմում` հաշվի գումարի նվազեցումը: Հաշվի ձախ կողմը կոչվում է Դեբետ (դտ), իսկ աջ մասը` Կրեդիտ (կտ):

Դիանա

Հարգելի Արմինե, փորձեմ օգնել Ձեզ: Եթե հաշիվը ատկիվային է, ապա ավելացումը գրվում է դեբետում, իսկ պակասեցումը կրեդիտում: Իսկ եթե հաշիվը պասիվային է, ապա ավելացումը գրվում է կրեդիտում, իսկ պակասեցումը դեբետում:

Նարեկ

Գևորգ ջան, պասիվային հաշիվները ավելանում են կրեդիտով, պակասում դեբետով, նենց որ այդքան էլ ճիշտ չես:

Անժելա

Յուրաքանչյուր հաշվի համար բացվում են T-աձև հաշիվներ, որի աջ մասը կոչվում է Դտ, իսկ ձախը՝ Կտ: Ակտիվների համար բացվում են ակտիվային, իսկ պասիվների համար պասիվային հաշիվներ: Սրանք միմիյանցից տարբերվում են իրենց գրանցման կարգով: Ակտիվային հաշիվներում սկզբնական և վերջնական մնացորդները, ինչպես նաև ավելացումները գրանցվում են դեբետում, իսկ նվազեցումները, ելքերը՝ կրեդիտում: Պասիվային հաշիվներում գրանցումները կատարվում են ճիշտ հակառակ կարգով:

Նունե

Կոպիտ, բայց հասկանալի ձևով ասած դեբիտորական պարտք, այսինքն, երբ քեզ են գումար պարտք, իսկ կրեդիտորական պարտք, երբ դու ես պարտք, իսկ հաշվեկշռում ակտիվային հաշիվները ավելանալիս դեբետագրվում են, իսկ պակասելիս` կրեդիտագրվում, պասիվային հաշիվները` հակառակը, ավելանալիս կրեդիտագրվում են, իսկ պակասելիս` դեբետագրվում:

Ֆլորա

Հարգելի Արմինե,
գոյություն ունեն ակտիվային հաշիվներ և պասիվային հաշիվներ.
1.Ակտիվային հաշիվը ավելանում է դեբետում և նվազում կրեդիտում
2. Պասիվայինը, հակառակը, ավելանում է կրեդիտում և նվազում դեբետում:
Օրինակ, եթե դրամարկղից ելք եք արել մատակարարի պարտքը մարելու համար.
251 հաշիվը ակտիվային է, իսկ 521-ը պասիվային.այս դեպքում ակտիվապասիվային նվազումով փոփոխություն է տեղի ունեցել, և 251 ակտիվային հաշիվը նվազել է,քանի որ դրամարկղից գումար է դուրս եկել, 521 պասիավային հաշիվը նույնպես նվազել է, քանի որ նվազել է մեր պարտքը մատակարարին.այսպիսով ձևակերպվում է.
ԴՏ 521
ԿՏ 251
Այս դեբետն ու կրեդիտը պայմանական բաներ են, պարզապես սկզբնական շրջանում շատ գործարքներ նայեք և ամեն ինչ լավ կլինի:
Ձեզ հաջողություն եմ մաղթում:

Lia

Կրեդիտ նշանակում է պարտք: