Դասակարգչի դիրքը որոշելու համար

Արմեն․

Բարև ձեզ։

Ա/Ձ ձեռնարկատիրական գործունեության տեսակի դասահարգիչը ո՞վ է որոշում, ու՞մ պետք է դիմել, եթե չեն կողմնորոշվում՝ որ դիրքում է գործունեությունը։ Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Անահիտ

Դիմեք Էկոնոմիկայի նախարարություն։

Տիգրան

Դասակարգիչները հիմա սահմանվում են Էկոնոմիկայի նախարարի հրամաններով, դրանք զուտ հայկական չեն, դրանք միջազգային են: Ասեք Ձեր խնդիրը կամ գործունեության տեսակը, կասեմ դասակարգչի կոդը և շրջանակը:

Արմեն

Ես արտադրելու եմ դեկորատիվ մոմեր։

Տիգրան

Սովորական մոմերի համար այս կոդն է՝ 20.41.0 Օճառի և մաքրող, լվացող ու փայլեցնող միջոցների արտադրություն: Կա նաև այս կոդը՝ 32.99.9 Այլ արտադրատեսակների արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում, որում ընդգրկված է նաև տարատեսակ արտադրատեսակների՝ մոմերի, բարակ մոմերի, արհեստական ծաղիկների, մրգերի և տերևների, աճպարարության համար պարագաների, խաղալիք-անակնկալների, ձեռքի մաղերի և քամիչների, դերձակների կողմից օգտագործվող մանեկենների և համանման արտադրատեսակների արտադրություն:

Ամիկում

20.41.0 Օճառի և մաքրող, լվացող ու փայլեցնող միջոցների արտադրություն

Այս ենթադասը ներառում է՝
– մակերևութաակտիվ օրգանական նյութերի արտադրություն
– օճառով կամ լվացող նյութերով պատված կամ մշակած թղթի, բամբակի, թաղիքի և այլ արտադրատեսակների արտադրություն
– գլիցերինի արտադրություն
– օճառի (բացի կոսմետիկական օճառից) արտադրություն
– մակերևութաակտիվ պատրաստուկների` լվացող փոշիների, հեղուկների, ամանեղեն լվանալու, գործվածքները փափկեցնող միջոցների արտադրություն
– բնակարաններում օդի թարմացման և հոտերի հեռացման համար պատրաստուկների, արհեստական մոմերի և մոմե արտադրատեսակների, կաշվե, մետաղե արտադրատեսակների համար փայլեցնող միջոցների և քսուքների, ապակիների, թափքերի փայլեցնող միջոցների, մաքրող քսուքների և փոշիների, դրանցով պատված կամ մշակած թղթի, բամբակի, թաղիքի և այլ մաքրող ու փայլեցնող միջոցների արտադրություն

Բացառվում է՝
– որոշակի քիմիական բաղադրությամբ առանձին միացությունների արտադրությունը, տես 20.13, 20.14.9
– նավթամթերքից ստացված սինթետիկ գլիցերինի արտադրությունը, տես 20.14.9
– կոսմետիկական օճառի արտադրությունը, տես 20.42.0