Գրանցման հայտի հետ կապված

Ani.

Բարև Ձեզ: Աշխատողի ընդունման հայտ ներկայացնելու ժամանակ անձնագրային տվյալները լրացնելուց հետո գրվում է /բնակչության պետական ռեգիստրում այս անձի համար տվյալ փաստաթուղթը բացակայում է/: Աշխատողն իր նոր անձնագիրը ստացել է 2020 թվականի հուլիսի 16-ին, կարող եք ասել ինչպե՞ս պետք է վարվել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Տեղեկացրեք ՊԵԿ-ին իրենց 060 544444 համարով և ասեք, որ ցանկանում եք գրանցել, սակայն որևէ տեղի բազաներում խնդիրների պատճառով՝ անձնագրայինի հիմնականում, չեք կարողանում աշխատող գրանցել: Դա արդարանալու հիմք կդառնա, եթե անգամ հայտնաբերեն այդ մարդու փաստացի աշխատելու դեպքում:

Մարինե

Դիմեք այն անձնագրային բաժին, որտեղից ստացել է անձնագիրը, մեզ մոտ էլ կար նման դեպք, մեկ օրում ուղղեցին:

Anushik

Պետք է դիմեք անձնագրային և վիզաների վարչության համապատասխան անձնագրային բաժանմունք: Այլ տարբերակ չկա, համապատասխան կարգավորումից հետո կկարողանաք հանձնել հայտը:

Armine Mkrtchyan

Ուրեմն դեռ նոր տվյալները չեն թարմացվել։