Անի.
Բարև Ձեզ: Մարտի 18-ից պետք է աշխատողը գնա մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, գրանցման հայտը ե՞րբ պետք է ներկայացնել և ամսական 3 000 սոց. վճարները отчет-ով երևալու է, թե՞ կազմակերպությունն է տալիս:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Անի.
Բարև Ձեզ: Մարտի 18-ից պետք է աշխատողը գնա մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, գրանցման հայտը ե՞րբ պետք է ներկայացնել և ամսական 3 000 սոց. վճարները отчет-ով երևալու է, թե՞ կազմակերպությունն է տալիս:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հարգելի Անի, աշխատակցի անձնական տվյալներում/հաշվետվություն 79/ կա հատված /II Չվճարվող արձակուրդի մասին տեղեկություններ/ , որտեղ ներառում ենք երեխայի ծննդյան տարեթիվը և այն ժամանակահատվածը, որի ընթացքում աշխատակիցը աշխատանքի չի գալու: Ներկայացնելուց հետո եկամտային հարկի հաշվետվության մեջ ավտոմատ ձևով կներառվի այդ գումարը:
Իսկ հաշվետվությունը ներկայացնում ենք մինչ աշխատակցի խնամքի գնալը , օր մարտի 17-ին: Պարտադիր պետք է աշխատակցի կողմից դիմում վերցնեք խնամքի արձակուրդ գնալու հետ կապված` նշելով ժամանակահատվածը, օր 1 տարի, 2 տարի կամ 3 տարի։
Շատ շնորհակալ եմ պատասխանի համար, այսինքն` մարտի 17-ին պե՞տք է տալ 79 հաշվետվությունը, թե՞ մարտի 18-ին, իսկ դիմում ե՞րբ պետք է գրի։
Գրանցման հայտը պետք է ներկայացնել մինչև այդ հանգամանքն առաջանալու՝ մարտ ամսվա անձնավորված եկամտային հարկի հաշվարկը ներկայացնելը՝ մինչև ապրիլի 20-ը: Ամսական 3 000 սոց. վճարները կազմակերպությունն է տալիս՝ իր միջոցների հաշվին հաշվարկում և փոխանցում է սոցիալական վճար՝ խնամքի արձակուրդ գնալու օրվան հաջորդող ամսվանից մինչև երեխայի 2 տարին լրանալու ամիսը (ներառյալ) ընկած ժամանակահատվածի համար:
Տիգրան ջան, տալիս է կազմակերպությունը իր միջոցներրի հաշվին, բայց հաշվետվության մեջ արտացոլվում է ավտոմատ կերպով:
Հաշվետվության մեջ ավտոմատ կերպով չի արտացոլվում, առանձին պիտի վճարեք: