Գրանցման հայտ մեկ օրվա համար

Արաքսյա․

Դպրոցի մեկ սենյակի մանրահատակի հարթեցման աշխատանքը մեկ օրում իրականացնելու համար, եթե կնքվում է քաղիրավական պայմանագիր, անհրաժե՞շտ է հայտ ուղարկել, թե՞ ոչ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Անահիտ

Այո, եթե պայմանագիր ունեք, անպայման։

Ռուզանննա

Այո, անպայման, քաղիրավական պայմանագրի դեպքում էլ է հայտն ուղարկվում:

Ալլա

Հայտը պետք է ուղարկեք մեկ օր առաջ, կարող եք հայտում միանգամից նշել ազատման ամսաթիվը, որ այլևս հայտ չտաք վերջում։

Նաիրա

Հարգելի Արաքսյա,
պարտադիր պետք է հայտ ներկայացնել կամ աշխատանքը սկսելու նախորդող օրվա ավարտը, կամ աշխատանքը սկսելու օրը ժամը մինչև 14:00-ն: Քանի որ ավարտի օրը գիտեք, կարող եք 79 ձևի մեջ միանգամից դա էլ նշել:

Last edited 3 տարի առաջ by Accountant.am
Ներսես

Այո, անհրաժեշտ է:

Մարիաննա

Նոր աշխատողին (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց) աշխատանքի ընդունելու (աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու) դեպքում գրանցման հայտը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում…
…ոչ ուշ, քան մինչև տվյալ աշխատողի կողմից աշխատանքը փաստացի սկսելու օրվան նախորդող օրվա ավարտը, իսկ աշխատանքի ընդունելու օրն աշխատանքը փաստացի սկսելու դեպքում` մինչև աշխատանքի ընդունելու օրվա ժամը 14:00-ն։